Մրցավարը խոստովանել է, որ սխալմամբ է 11 մետրանոց նշանակել «Բավարիայի» օգտին
СпортՄյունխենի «Բավարիայի» եւ «Աուգսբուրգի» միջեւ Գերմանիայի առաջնության չորրորդ տուրի խաղը սպասարկած Կնուտ Կիրխերը խոստովանել է, որ հանդիպման վերջնամասում սխալմամբ է 11 մետրանոց հարված նշանակել Խոսեպ Գվարդիոլայի թիմի օգտին:
«Եզրային մրցավարը վստահ էր, որ խախտում կար: Ես չէի կարող հստակ տեսնել այդ դրվագը, դրա համար լսեցի օգնականիս: Դիտելով այդ դրվագի կրկնությունը՝ կարող եմ ասել, որ սխալվել եմ: Պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում: Դա միավորից զրկեց «Աուգսբուրգին», սակայն մենք զղջում ենք դրա համար»,- մրցավարի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Մյունխենում կայացած խաղի վերջին րոպեին Թոմաս Մյուլերը 11 մետրանոց հարվածով հաղթանակ էր պարգեւել «Բավարիային»՝ 2:1: