Մոուրինյո. Հանգիստ եղեք, «Չելսին» դուրս չի մնա Պրեմյեր լիգայից
СпортԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Պրեմյեր լիգայի 5-րդ տուրում «Էվերտոնից» կրած պարտությունը 1:3 հաշվով:
«Սա կարիերայիս վատագույն արդյունքն է: Այն չի համապատասխանում իմ որակներին, սակայն ես կշտկեմ իրավիճակը եւ ճնշում չեմ զգում: Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարող է գալ եւ այս աշխատանքը կատարել ինձանից լավ: Տիտղոս նվաճելու համար մենք պետք է ցուցադրենք արդյունք, սակայն այժմ դա կախված է նաեւ մյուս ակումբներից: Մեր մրցակիցները պետք է միավորներ կորցնեն: Ամեն դեպքում, մարդիկ կարող են հանգիստ լինել, որ «Չելսին» տեղը չի կորցնի Պրեմյեր լիգայում: Մրցաշրջանի հենց առաջին խաղից մենք արժանի էինք ավելիին, քան այժմ ունենք»,- մարզիչի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 5-րդ տուրից հետո չեմպիոնի տիտղոսը պաշտպանող «Չելսին» 4 միավորով 17-րդ տեղում է եւ 11 միավոր զիջում է առաջատար «Մանչեսթեր Սիթիին»: