Գեւորգ Ղազարյանի դուբլը նպաստեց «Մարիտիմուի» վստահ հաղթանակին
СпортՖուտբոլի Պորտուգալիայի առաջնության չորրորդ տուրում «Մարիտիմուն» սեփական խաղադաշտում 5:2 հաշվով կամային հաղթանակ է տարել Սետուբալի «Վիտորիայի» նկատմամբ:
Դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, որը չորրորդ խաղում անընդմեջ «Մարիտիմուի» մեկնարկային կազմում հանդես եկավ 90 րոպե: 73-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը հաշիվը դարձրել է 3:1, իսկ 6 րոպե անց նաեւ անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը:
«Մարիտիմուն» տարավ առաջին հաղթանակը եւ 5 միավորով բարձրացավ 8-րդ տեղ, իսկ Գեւորգ Ղազարյանը բացեց գոլերի հաշիվը Պորտուգալիայի առաջնությունում:
Հիշեցնենք, որ 27-ամյա Ղազարյանը Պորտուգալիայի առաջնությունում խաղացած առաջին հայ ֆուտբոլիստն է: