Հայտնի են հայ շախմատիստների մրցակիցները Բաքվի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում
СпортՇախմատի Հայաստանի հավաքականի երեք անդամների մրցակիցները հայտնի են աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանի երկրորդ փուլի մրցակից Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Արիշչենկոն է: Գաբրիել Սարգսյանի մրցակիցը Ֆրանսիայի ուժեղագույն շախմատստներից մեկն է՝ Մաքսիմ Լագրավն է, իսկ Հրանտ Մելքումյանը երկրորդ փուլում կխաղա Կուբան ներկայացնող Լայներ Դոմինգեսի հետ:
Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար 1 : 1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ, արդեն արագ և, անհրաժեշտության դեպքում, նաև կայծակնային խաղի կանոններով մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով. պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից: