Նովակ Ջոկովիչը՝ ԱՄՆ բաց առաջնության չեմպիոն
СпортԱշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչն ԱՄՆ բաց առաջնության եզրափակչում հաղթել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Նյու Յորքի կենտրոնական կոռտում կայացած եզրափակիչը նախ սկսվեց նշանակվաշ ժամից ուշ՝ տեղատարափ անձրևի պատճառով: Ջոկովիչին հաջողվեց հաղթել առաջին սեթում 6:4, հետո զիջեց 5:7, բայց հաջորդ երկու սեթերի առավելության հասավ 6:4, 6:4 հաշվով:
Այս տիտղոսը Ջոկովիչի համար մեծ սաղավարտի մրցաշարերի 10-րդ տիտղոսն էր: Այժմ սերբն և շվեյցարացին ունեն հավասար հաղթանակներ՝ միմյանց դեմ անցկացրած խաղերում: