Խորհրդարանական կառավարման մոդելը կնպաստի երկրում ժողովրդավարության ընդլայնմանը. Լ.Մարտիրոսյան
ПолитикаՀայաստանի Հանրապետությունում կառավարման կիսանախագահական մոդելից անցումը խորհրդարանականի ավելի կընդլայնի ժողովրդավարությունը և կնպաստի երկրի մեծ առաջընթացին:
«Աշխարհում խորհրդարանական մոդելով կառավարվող երկրների տարբեր ոլորտներում ժողովրդավարությունը շատ ավելի ընդլայնված է, քան կիսանախագահական մոդելով կառավարվող պետություններում»,- լրագրողների հետ սեպտեմբերի 14-ին կայացած հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց Ազգայինժողովում ՀՀԿ խմբակցության և Պետական-իրավական հարցերի մշտականհանձնաժողովի անդամ Լևոն Մարտիրոսյանը` հավելելով, որ սահմանադրական փոփոխություններ կատարելու մասին նախագիծը դոգմատիկ փաստաթուղթ չէ, և Ազգային ժողովում կայանալիք քննարկումներից հետո դեռևս ենթարկվելու է որոշակի փոփոխությունների:
Նա նշեց, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը պատրաստ է Սահմանադրական փոփոխությունների նախագծից հանել Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլի մասին դրույթը:
«Եթե նույնիսկ այդ դրույթը, ի վերջո, տեղ գտնի սահմանադրական փոփոխությունների վերջնական տարբերակում, դրա գործածմանանհրաժեշտություն չի առաջանա, քանի որ մեզ մոտ նույնիսկ ամենաբարդիրավիճակներում մշտապես ձևավորվել են խորհրդարանական կոալիցիաներ»,- շեշտեց Մարտիրոսյանը` նկատելով, որ ՀՀ Նախագահին ընտրելու համար առաջարկվող ընտրիչների դրույթն արդեն հանվել է: «Սահմանադրական փոփոխությունները նպաստելու են նաև մեր դատական և արդարադատության համակարգերի արդյունավետության բարձրացմանը, ինչը նույնպես շատ կարևոր է»,- հայտնեց Լևոն Մարտիրոսյանը:
Անդրադառնալով, այսպես կոչված, «Ոչ»-ի շարժմանը` Լևոն Մարտիրոսյանն ընդգծեց, որ շարժմանը ոչինչ չի հաջողվի: «Այդ շարժումը չունի օրակարգ: Իրենք ժամանակին ասել էին, որ մենք պետք է անցում կատարենք համամասնական ընտրակարգի և երկրի կառավարման խորհրդարանական մոդելին, սակայն հիմա պարզ չէ, թե ինչին են դեմ: Ցանկացած երկրում իշխանությունները ուզում են վերարտադրվել, ինչպես, օրինակ, Գերմանիայում և Ֆրանսիայում. իշխանության վերարտադրության ձգտումը քրեորեն պատժելի արարք չէ»- նշեց նա: