Երևանում առաջին բացօթյա ֆիթնես մարզմանը մասնակցել է 150 մարդ
Спорт«Եղիր ակտիվ, ապրիր առողջ» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Բացօթյա Ֆիթնեսի առաջին դասընթացը:
Ինչպես հայտնեցին «ՄԱՐՕԳ» կրեատիվ գործակալության հասարակայնության հետ կապերի բաժնից, առավոտյան ժամը 9:00-ից քաղաքապետարանին կից մանկական այգին լեփ լեցուն էր դասընթացի մասնակիցներով, ովքեր նախօրոք գրանցվել էին՝ առցանց լրացնելով գրանցման հայտը: Բացօթյա Ֆիթնեսի առաջին դասընթացին մասնակցել է մոտ 150 հոգի՝ առանց տարիքային և ֆիզիկական սահմանափակումների:
Միջոցառումը վարում էին «Street Workout Հայաստան» ֆեդերացիայի համահիմնադիրներ Ղազար Հակոբյանը և Արթուր Հարությունյանը: «Այսօր մենք ծանոթացրեցինք մարդկանց բացօթյա ֆիթնեսի հիմնական վարժություններին, որոնք կարելի է կատարել ինքնուրույն, նաև տնային պայմաններում՝ քիչ ժամանակ ծախսելով: Այս մարզումները կօգնեն մարդկանց փոխել ապրելակերպը և վարել ավելի առողջ կենսակերպ: Ի դեպ, հետաքրքրվողների թիվը գնալով ավելանում է, ուրախ եմ տեղեկացնել, որ բացօթյա ֆիթնեսի դասընթաց տեղի կունենա նաև սեպտեմբերի 20-ին: Ուրախ եմ, որ մարդկանց ներգրավվածությո ւնը նման միջոցառումներում օր օրի ավելանում է»,-նշել է Ղազար Հակոբյանը:
Ցանկացողները կարող են միանալ «Եղիր ակտիվ, ապրիր առողջ» ֆեյսբուքյան էջին:
Միջոցառման կազմակերպիչներն են «Կոկա-Կոլա» ընկերությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Գլոբալ Շեյփերս Երևան-ը և «ՄԱՐՕԳ» կրեատիվ գործակալությունը: Ծրագիրը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: