Թայսոն. «Շախտյորը» և «Ռեալը» հավասար հնարավորություններ ունեն
Спорт«Շախտյորի» հարձակվող Թայսոնը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Ռեալի» հետ սեպտեմբերի 15-ին կայանալիք խաղից ունեցած ակնկալիքներից:
-Քիչ թիմեր են խաղում այն մակարդակով, որով խաղում է «Ռեալը», բայց մենք կենտրոնացած ենք առաջիկա խաղի վրա և երկար ենք պատրաստվել: Եթե խաղադաշտում էլ լավ աշխատենք, ամեն ինչ կստացվի: Բավականին երկար ժամանակ ենք հանդես գալիս Չեմպիոնների լիգայում, փորձ ունենք, և բոլորը մեզ գիտեն: Մենք կարող ենք նման մրցաշարում լավ հանդես գալ:
Կարծում եմ՝ բոլորն էլ ցանկանում են երբևէ մրցել «Ռեալի» նման թիմի հետ: Միակ բանը, որ մեզ պետք է, Իսպանիայից լավ արդյունքով Ուկրաինա վերադառնալն է: Մենք պայքարելու ենք նման արդյունքի համար: Ոչ ոք նախօրոք չի հաղթում, հանդիպումը սկսվելու է 0:0 հաշվի պայմաններում, և երկու թիմերն էլ հավասար հնարավորություններ ունեն,-Թայսոնի խոսքը մեջբերված է «Շախտյորի» պաշտոնական կայքից: