Ալեքսանդր Գրիգորյանի «Սկա-Էներգիա»-ն առավելության է հասել «Զենիթ-2»-ի նկատմամբ
СпортՌուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 11-րդ տուրում հայազգի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի թիմը` «Սկա-էներգիա»-ն, սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության է հասել «Զենիթ-2»-ի նկատմամբ:
Այս հաղթանակից հետո Գրիգորյանի թիմը մրցաշարային աղյուսակի 15-րդ տեղից բարձրացել է 13-րդ հորիզոնական` վաստակելով 12 միավոր:
Գրիգորյանը մի քանի օր է, ինչ զբաղեցնում է Խաբարովսկի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը: