Բուֆֆոն. «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի գլխավոր հավակնորդներից է
Спорт«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բւոֆֆոնը գովասանքով է խոսել առաջիկա մրցակցի՝ «Մանչեսթեր Սիթիի» մասին: Թիմերը հանդիպելու են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի շրջանակում:
-Հաճելի է մրցաշարը սկսել այսպիսի լուրջ փորձությամբ: «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես են գալիս Եվրոպայի հարձակվողական ոճի լավագույն ֆուտբոլիստներից յոթ-ութը: Առաջին անգամ եմ «Էտիհադ» մարզադաշտում խաղալու «Մանչեսթեր Սիթիի» դեմ, որը, իմ կարծիքով, Չեմպիոնների լիգայի գլխավոր հավակնորդներից է,-նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է իտալացի դարպասապահը: