Իբրահիմովիչը կարող է մասնակցել «Մալմյոյի» դեմ խաղին
Спорт«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լորան Բլանը հայտարարել է, որ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Մալմյոյի» հետ խաղին մասնակցելու հնարավորություն ունի: Հանդիպումը կայանալու է վաղը, իսկ Իբրահիմովիչը վնասվածք է ստացել Շվեդիայի հավաքականի ենթակայության տակ գտնվելու ժամանակ:
-Դեռ չգիտեմ՝ կկարողանա՞ Զլատանը խաղադաշտ դուրս գալ: Մենք դա կորոշենք վերջին մարզումից հետո: Այժմ նա շարունակում է ապաքինվել: Կարծում եմ՝ Զլատանը հանդիպմանը մասնակցելու լավ հնարավորություններ ունի: Նա հայտավորված կլինի ու կա՛մ կընդգրկվի մեկնարկային կազմում, կա՛մ կմնա պահեստայինների նստարանին,-Բլանի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից: