Դուշանբեում կստորագրվեն ՀԱՊԿ-ի երկրների համար կարեւոր մի շարք փաստաթղթեր
ПолитикаԴուշանբեի Ազգերի պալատում ընթացող ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարների գագաթնաժողովի արդյունքում փաստաթղթեր կստորագրվեն կազմակերպության հավաքական ուժերի կառավարման համակարգի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Տաջիկստանի ազգային լրատվական գործակալությանը, մասնավորապես, համաձայնագիր կստորագրվի զինվորական եւ այլ կազմավորումների, նրանց շարժական ունեցվածքի, ինչպես նաեւ ռազմակ ան նշանակության արտադրանքի փոխադրումների ոլորտում համագործակցության մասին:
Կստորագրվեն նաեւ երկաթուղիների տեխնիկական պաշտպանության միասնական համակարգի ստեղծման համաձայնագրի գործողության ժամկետի երկարացման մասին արձանագրությունը, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը ՀԱՊԿ-ի արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի եւ կազմակերպության քարտուղարության գործունեության կատարելագործման մասին, կհաստատվի ՀԱՊԿ-ի բյուջեն:
ՀԱՊԿ-ի մասնակից պետությունների ղեկավարները նաեւ հանդես կգան համատեղ հայտարարությամբ