«Ռեալ»-ը հաղթեց «Շախտյոր»-ին, «Յուվենտուս»-ը` «Մանչեստեր Սիթի»-ին. ՉԼ
СпортՖուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի առաջին հանդիպումները:
A խմբում ֆրանսիական ՊՍԺ-ն 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Մալմյո»-ի դարպասը: «Ռեալ»-ը սեփական հարկի տակ 4 անգամ գրավեց «Շախտյոր»-ի դարպասը, որտեղ հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռոնալդուն:
B խմբում «Վոլֆսբուրգ»-ը նվազագույն հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին: Իսկ «Մանչեստեր Յունայթեդ»-ը 2-1 հաշվով զիջեց ՊՍՎ-ին: C խմբում «Ատլետիկո»-ն գերազանցեց «Գալաթասարայ»-ին (0-2), իսկ «Բենֆիկա»-ն` «Աստանա»-ին (2-0): Խաղային օրվա վերջին խմբում «Յուվենտուս»-ը 1-2 հաշվով առավելությա հասավ «Մանչեստեր Սիթի»-ի, իսկ «Սևիլիա»-ն Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ին հաղթեց 3-0 հաշվով:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մյուս հանդիպումները կկայանան սեպտեմբերի 16-ին: