ԱԺ քառօրյա. խորհրդարանը շարունակում է քննարկել սահմանադրական բարեփոխումների նախագիծը. ՈւՂԻՂ
ПолитикаԱզգային ժողովում մեկնարկել է 8-րդ նստաշրջանի առաջին քառօրյայի երկրորդ նիստը: Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, յուրաքանչյուր նիստի մեկնարկին նախ քվեարկության են դրվում նախորդ օրը քննարկված հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորները սեպտեմբերի 15-ի նիստում քննարկել են սահմանադրական բարեփոխումների նախագիծը, որն ընդհատվել է հիմնական զեկուցողին հարցեր տալու փուլում:
Սեպտեմբերի 16-ի նիստում խորհրդարանը շարունակելու է քննարկել սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը պատգամավորների քննարկմանն է ներկայացնում ՀՀ նախագահի ներկայացուցիչ, սահմանադրական բարեփոխումերի մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: Հիմնական զեկուցողը կշարունակի պատասխանել պատգամավորների` սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարցերին:
Ժամը 16:30-ին կմեկնարկի ՀՀ կառավարության հետ հարց ու պատասխանը, որի ընթացքում կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին: Արդարադատության նախարարի պաշտոնում առաջին անգամ հարց ու պաստասխանին կներկայանա ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: