Ռուբիկ Հակոբյանը հերքում է ՀՅԴ վերադառնալու մասին լուրը
ПолитикаԱզգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հերքում է խոսակցություններն այն մասին, որ ցանկանում է լքել «Ժառանգություն»-ը և վերադառնալ ՀՅԴ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հակոբյանն ընդգծեց, որ այդ մասին իմացել է մամուլից:
«Ես թերթերից եմ լսել, որ նման մտադրություն ունեմ: Կարող են նման եզրակացություն անել, բայց գրել, որ նման մտադրություն ունի… Ես կրկնում եմ` թերթից եմ լսել նման մտադրություն ունեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հակոբյանը:
Նա նաև նշեց, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության դիրքորոշման վերաբերյալ առաջիկայում ամեն ինչ պարզ կլինի: