Ռոման Ասխաբաձեն «Բանանց»-ի գլխավոր տնօրենն է
Спорт«Բանանց» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնում է նշանակվել Ռոման Գուրամի Ասխաբաձեն:
«Ինձ համար հետաքրքիր կլինի աշխատել մի ակումբում, որն իր առջև երկարաժամկետ լուրջ նպատակներ է դնում: Ամենօրյա աշխատանքի շնորհիվ բոլոր ջանքերը կգործադրեմ, որպեսզի ակումբը նկատելի արդյունքների հասնի ոչ միայն կարճաժամկետ մրցաշարային արդյունքների իմաստով: Իմ աշխատանքի հիմքում կլինի նաև ակումբի ակադեմիայի զարգացումն ու ազգային հավաքականի համար ֆուտբոլիստներ պատրաստելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը»,- այս մասին ակումբի մամուլի ծառայության թղթակցի հետ զրույցում նշել է Ռոման Ասխաբաձեն:
Նա ֆուտբոլում աշխատելու 10-ից ավելի տարիների փորձ ունի: Վերջին երկու տարիների ընթացքում նա զբաղեցնում էր Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր տնօրենի պաշտոնը: