Քաղաքական բլեֆներ` իշխանության կողմից
ПолитикаԱյսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը որոշեց եւս մեկ անգամ հիշեցնել իշխանականներին, թե իրականում ովքեր են նրանք եւ ուր են գնում,- հայտնոմ է Orer.am-ը:
Այսպիսով, ԱԺ ամբիոնից խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, պատգամավորը նախեւառաջ անդրադարձավ իշխանական կլանի հանցավոր տարրերից երկուսին` «մեծն փիլիսոփային» եւ նրանից ոչ պակաս ՀՖՖ նախագահին:
Հաշվի առնելով երկրում ստեղծված «բեսպրեդելն» ու իշխանության վարած ոչ ժողովրդավար քաղաքականությունը՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը պատրաստվում է դեմ քվեարկել Սահմանադրական փոփոխությունների նախագծին, քանզի դրանք անօգուտ են հանցավորների առաջ:
Խոսելով ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին՝ Ն. Փաշինյանը հայտարարեց, որ նկատել է, թե որ խաղի կանոններով է առաջնորդվում այսօրվա իշխանությունը: Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ իշխանությունը «խաբսեր» տալու արվեստն ընդօրինակել է պոկերի կանոներից:
«Հիմա կզարմանաք ու կասեք, թե ինչ կապ ունի թղթախաղը: Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե չի ցանկանում, որ Հայաստանի Հանրապետությունն անցում կատարի խորհրդարանական կառավարման համակարգի և այսօր, ի հեճուկս այդ հայտարարության, նա խորհրդարան է ներկայացրել մի նախագիծ, որը ենթադրում է անցում խորհրդարանական համակարգի: Սա պոկերի լեզվով կոչվում է բլեֆ: Այսպես արվում է, որպեսզի ոչ միայն քաղաքական հակառակորդները, այլ, իմ կարծիքով, որպեսզի քաղաքական կողմնակիցներն այդպես էլ պատկերացում չունենան նրա իրական մտադրությունների մասին»,- իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորը խոսելով նաեւ օրերս քննարկման թեժ թեմա դարձած այն հայտարարության մասին, թե ՀՀ նախագահը չի հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին, հայտարարեց. «Թե ինչ պաշտոնի նա կհավականի, մենք տեսանք բլեֆի երկրոդ փուլի պաշտոնական մեկնարկի ժամանակ, երբ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն այս ամբիոնից հայտարարեց, թե ինչու «գյոզալ իշխանությունը թողի գնա իր տանը նստի, էդ ումով եք ուզում փոխարինել մեր սիրուն, սիմպատիչնի Սերժ Սարգսյանին»:
Պատգամավորը կարծում է, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարությունը թեպետ ընդդիմությանը հակառակվելու համար է, բայց այնուամենայնիվ, այն կոնկրետ հասցե ունի նաեւ իշանության ներսում, խոսքը Հովիկ Աբրահամյանի մասին է, ում բաղձալի երազանքներից մեկն է երկրի ղեկավարի պաշտոնը:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը ողջունեց բոլոր այն քաղաքացիներին, որոնք բացասական վերաբերմունք են հայտնում Սահմանադրական փոփոխությունների նկատմամբ եւ կրկնեց, որ ինքը դեմ է քվեարկելու այդ նախագծին:
Սոսե Չանդոյան