«Բորուսսիա»-«Կրասնոդար». հայտնի է դորտմունդցիների մեկնարկային կազմը
СпортԵրևանի ժամանակով 21:00-ին մեկնարկելու է Եվրոպայի լիգայի 2015-16թթ. խաղարկության խմբային փուլի առաջին տուրի՝ «Բորուսսիա Դորտմունդ»-«Կրասնոդար» հանդիպումը: Գերմանական թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն այս խաղի համար ընտրել է հետևյալ մեկնարկային կազմը.
Վայդենֆելլեր, Գինտեր, Սոկրատիս, Հյումմելս, Շմելցեր, Գյունդողան, Պարկ, Կաստրո, Յանուզայ, Հենրիխ Մխիթարյան, Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ: