Զարուհի Փոստանջյանը չցանկացավ մեկնաբանել Ռուբիկ Հակոբյանի որոշումը
ПолитикаԱզգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի ցանկանում մեկնաբանել Ռուբիկ Հակոբյանի՝ կուսակցությունը լքելու փաստը: Ազգային ժողովում լրագրողների բազմաթիվ հարցերին Զարուհի Փոստանջյանը կարճ պատախսան տվեց: «Մեկնաբանություն չունեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ն ա:
Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը սեպտեմբերի 17-ին հայարարել է «Ժառանգություն» կուսակցությունը լքելու և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին: Ռուբիկ Հաիկոբյանն իր որոշումը հիմնավորել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ քաղաքական տարաձայնությունների առկայությամբ: