Նարբեի եւ Աստղիկի որդու «նախագահական» 1-ամյակը
LifestyleBravo.am-ը գրում է.
Նարբե Պողոսյանն ու Աստղիկ Ալավերդյանն օգոստոսին BRAVO.am-ինպատմել էին, որ սեպտեմբերի 1-ին ծնված իրենց առաջնեկի 1-ամյակը որոշել են առանձնահատուկ նշել: Նրանք նախապես որոշել էին մեկնել Հունաստան, սակայն չհասցնելով ստանալ վիզա, նախընտրել են մեկնել Նարբեի ծննդավայր Իրան:
“Մայրս ուրախացել էր, որ իր մոտ ենք նշելու: Օդանավում Մոնթեն իրեն լավ էր զգում, մեզ համար շատ հետաքրքիր էր նրա դեմքի արտահայտությունը, վայրէջքի ընթացքում զարմացած շուրջն էր նայում: Շատ հաճելի էր, որ օդանավակայանում մոտենում ու ողջունում էին՝ իմանալով, որ մեկնում ենք երեխայի ծնունդը նշելու: Մեկ շաբաթվա ընթացքում հանդիպեցինք այնտեղ ապրող բարեկամներիս, չնայած` Աստղիկը բոլորին ճանաչում էր, քանի որ միասին որոշ ժամանակ ապրել ենք Թեհրանում”,-ասել է Նարբեն:
Ինչպես նախատեսել էին դերասան-ամուսինները, առաջին տարեդարձին իրականացրել են նաեւ փոքրիկի ատամհատիկը: Մինչ Նարբեն կհայտներ, թե ինչ մասնագիտություն է ընտրել որդին, պատմել է նախապատմությունը.“Երբ Մոնթեն ծնվեց, առաջինը ես գրկելով, ասացի՝ իմ նախագահ տղեն եկավ: Հիմա էլ, երբ նա լացում է, գրկում ու ասում եմ՝ իմ նախագահ տղեն չի լացում, նա էլ հանգստանում ու լռում է: Երբ Աստղիկը բացեց թուղթը, ասաց, որ չեմ հավատա… Ես էլ մտածում էի` գրված է դերասան, բայց պարզվեց՝ նախագահ:)”:
Շարունակությունը՝ այստեղ:
