Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանի դեղին քարտը չեղյալ է հայտարարվել
СпортՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանի դեղին քարտը, որը նա ստացել էր աշխարհի առաջնության ժամանակ, չեղյալ է հայտարարվել: «Մենք լավ տեղեկացված ենք օրենքներից, և տեսանք, որ դրանք խախտվում են: Բնականաբար, որոշեցինք բողոքարկել մինչև վերջ: Բոլոր հինգ մրցավարները, որոնք կային այդ գոտեմարտում, հաջորդ օրն արդեն պատրաստ էին ներողություն խնդրել: UWW-ին (Ըմբշամարտի միջազգ ային ֆեդերացիա) մրցավարներին որակազրկելուց հետո հանեց նաև ինձ տրված դեղին քարտը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սամվել Գևորգյան:
Ըմբշամարտի աշխարհի առաջնության ժամանակ Հարությունյան-Սուրկով երրորդ տեղի համար գոտեմարտի ժամանակ Սամվել Գևորգյանը, չհամաձայնելով մրցավարների որոշման հետ, մտել էր գորգ, որի համար արժանացել էր դեղին քարտի: