Գալուստ Սահակյանն ի գիտություն է ընդունել Ռուբիկ Հակոբյանի դիմումը
ПолитикаԱզգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին նամակով դիմել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Այս մասին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Արմենպրեսի հաղորդմամբ` Նաղդալյանն ընթերցեց պատգամավորի նամակը` շեշտելով, որ այն ընդունվել է ի գիտություն: