Արփինեին հաջողություն եմ մաղթում, եթե դա այս համակարգում հնարավոր է. Ռուբիկ Հակոբյան
Политика«Ժառանգություն» կուսակցության արդեն իսկ նախկին անդամ Ռուբեն Հակոբյանն այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ խոսեց սահմանադրական փոփոխությունների մասին,- հայտնում է Orer.am-ը:
«95 թվականին թիվ մեկ դավաճանությունը կեղծիքով ընտրված Սահմանադրությունն էր։ Նրանք, ովքեր այդ հանցագործությունն արեցին, հիմա երկու գիծ են քաշել. սպիտակ գծից այն կողմ իրենք են, սևից այն կողմ՝ մյուսները։ Ինչո՞ւ ավանդույթ թողեցին, որ ամեն ընտրություն պետք է կեղծվի։ Սև ու սպիտակը, մեղմ ասած, քաղաքական դալտոնիզմ է»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավարը։
Ռուբեն Հակոբյանը վստահ է, որ նախկին իշխանության բացասական ավանդույթներն ամբողջությամբ շարունակում է ներկայիս իշխանությունը։
«Կարծում եմ՝ այս իշխանություններին պետք է ամեն օր ծափահարեք. լավագույնս ձեր հորդորները կատարում են։ Այն ժամանակ մի այսպիսի լոզունգ կար իշխանության մոտ՝ «Պոլի փեդ լինի, ՀՀՇ լինի»,- ասաց նա:
Ըստ նրա՝ իշխանության ներկայացուցիչներից եւ ոչ ոք չի կարողանում պատշաճ կատարել իր աշխատանքը:
«Մի Արփինե Հովհաննիսյան եք նշանակել, մարդիկ զարմացել են. ասում են՝ ո՞նց, հնարավոր չէ։ Իհարկե, Արփինեին հաջողություն եմ մաղթում, եթե դա այս համակարգում հնարավոր է»,- ասաց նա։
Պարոն Հակոբյանը գոհ է, որ այս քննարկումը կազմակերպվեց: Ժողովուրդը կհասկանա՝ ինչ է կատարվում։ «Եթե կարողանաք ճիշտ, ոչ հայկական ստանդարտներով ապահովել հանրաքվե, այդ ժամանակ իմացեք, որ դուք լուրջ ստորագրություն կունենանք»,- դրական նոտայով եզրափակեց իր ելույթը նա։
Սոսե Չանդոյան