Ереван, 10.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страны Айк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в Турции Армения глазами издания Boston Herald В аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешехода Копыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороны Парад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минут Мы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участников В Великобритании подтвердили третий случай заражения хантавирусом


Եգիպտական բուրգերի սարսափելի գաղտնիքը. «Փարավոնների անեծքի» առեղծվածը բացահայտված է (լուսանկարներ)

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Հնէաբանական ու գիտական աշխարհում կա տարածված մի լեգենդ, համաձայն որի՝ բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն անհանգստացել հազարամյակներ առաջ մահացած փարավոնների ու նրանց՝ արքայական ծագման հարազատների հանգիստը, սարսափելի դժբախտություններ են վիճակված: Բանն այն է, որ փարավոնների անեծքին ենթարկված արքայական դամբարանների պեղումների մասնակիցները մահանում էին:

Փարավոնների անեծքի պատմությունը սկիզբ է առնում Թութանհամոն փարավոնի դամբարանի պեղումից: 1922 թվականի նոյեմբերի 6-ին անգլիացի հնէաբան Հովարդ Քարթերը հայտնաբերեց եգիպտական դամբարան ու միանգամից հեռագիր ուղարկեց Լուքսորից՝ Լոնդոնում գտնվող արշավի գլխավոր հովանավոր Ջորջ Կարնարվոնին. «Ցնցող հայտնագործություն: Արքաների հարթավայրում հայտնաբերվել է դամբարան, որի կնիքներն անվնաս են: Մինչ Ձեր ժամանումը բոոր աշխատանքները դադարեցվում են: Բարով մնաք: Հ.Քարթեր»:

Լորդ Կարնարվոնը ժամանեց 2 շաբաթ հետո ու անմիջապես կարգադրեց բացել դամբարանը: Սկզբում հերթականությամբ բացում էին սենյակները, իսկ բուն դամբարանը բացեցին միայն 3 ամիս անց՝ 1923 թվականի փետրվարի 13-ին: Առաջինը դամբարան մուտք գործեց Քարթերը, իսկ հետո՝ Կարնարվոնը, իսկ նրանցից հետո դամբարան մտան արշավախմբի ևս 17 անդամներ:

Երկու ամիս էլ չանցած՝ 1923 թվականի ապրիլի 5-ին, 57-ամյա լորդ Կարնարվոնը մահացավ Կահիրեի «Կոնտինենտալ» հյուրանոցում (ինչպես հետո հաղորդվեց՝ միջատի խայթոցից): Սա առաջին մահն էր: Հետագայում մահացան Թութանհամոնի դամբարան մուտք գործած մարդկանցից ևս մի քանիսը, ու լրագրողները սկսեցին աղաղակել փարավոնների անեծքի մասին:

Նման լրագրողներից մեկը՝ Հելգա Լաերտը, գրել է. «Կարնարվոնի մահը սկիզբ դրեց անսպասելի ու առեղծվածային մահերի մի ամբողջ շղթայի: Մեկ տարվա ընթացքում լրիվ անսպասելիորեն մահացան 5 մարդիկ, ու նրանք բոլորը մուտք էին գործել Թութանհամոնի թանգարան: Նրանց թվում էին նաև ռենտգենոլոգ Վիդը, ով ճառագայթել է փարավոնի մումիան հենց դամբարանում, գրականության անգլիացի պրոֆեսոր Լա Ֆլերըմ, կոնսերվացման գծով մասնագետ Մեյսը, ինչպես նաև Քարթերի քարտուղար Ռիչարդ Բեֆիլը»:

Այլ լրագրողներ գրում էին, որ Կարնարվոնը մահացել է դամբարան մուտք գործելուց ոչ թե 2, այլ 4 ամիս անց, իսկ նրա մահվանից մի քանի օր անց մահացել էր նաև ռենտգենոլոգ Արչի Ռայդը: Մի քանի ամիս անց մահացել է ամերիկացի Ջորջ Գոուլդը, ով ևս եղել էր դամբարանում: 1928 թվականին՝ նկարագրված իրադարձություններից 5 տարի անց, անսպասելիորեն մահացավ Քարթերի քարտուղար Ռիչարդ Բարտելը: 1930 թվականին՝ իրադարձություններից 7 տարի անց, մահանում է Կարնարվոնի խորթ եղբայրը, ով ոչ մի կապ չուներ արշավախմբի հետ, իսկ քիչ ժամանակ անց մահանում է մահացած լորդի 61-ամյա այրին՝ անհայտ միջատի խայթոցից:

Սենսացիան գնալով ավելի մեծ տարածում էր գտնում, ու ավելի շատ պարբերականներում էին հայտնվում Թութանհամոն փարավոնի անեծքի մասին վերնագրեր: Որոշ աղբյուրներում նշվում էր, որ արշավի 17 մասնակիցներ են դարձել դրա զոհ, իսկ այլ աղբյուրների համաձայն՝ 12-13: Ոմանք գրում էին, որ Կարնարվոնը մահացել է դամբարան մտնելու հաջորդ օրը, իսկ այլք պնդում էին, որ 6 օր, 3 շաբաթ, 2 ամիս ու անգամ կես տարի անց: Մի հոդվածում նշվում էր, որ Քարթերի քարտուղարի անունը Բաֆիլ էր, իսկ մյուսում՝ Բարտել: Իհարկե, տեղեկատվական այս խառնաշփոթը վկայում է այն մասին, որ այս լուրից սենսացիա սարքել փորձել են բազմաթիվ հարուստ երևակայություն ունեցող ոչ բարեխիղճ լրագրողներ, ովքեր ցանկացել են զարմացնել աշխարհին, ու իրական լուրն աղավաղվել է «Փչացած հեռախոս»-ի սկզբունքով՝ ամեն վերապատմողի մոտ հարստանալով նորանոր մտացածին դետալներով:

Հետագայում՝ արդեն հետին ամսաթվով, այս բավականին սովորական պատմությունը սկսեցին համեմել «զարմանալի փաստերով»: Ահա դրանցից մի քանիսը.

– Կարնարվոնի տան աշխատակիցների խոսքերով՝ նրա հետ միաժամանակ սատկել է նրա սիրելի շունը, ով այդ պահին գտնվելիս էր եղել մոլորակի մյուս ծայրում:

– Կարնարվոնի մահից հետո Կահիրեն հոսանքազրկվեց, ու քաղաքի էլեկտրակայանի աշխատակիցները ոչ մի կերպ չէին կարողանում բացատրել հոսանքազրկման պատճառները:

– Դամբարանը բացելուց առաջ Կարնարվոնը նամակ էր ստացել հայտնի անգլիացի պայծառատես կոմս Հեյմոնից, որում վերջինս նախազգուշացնում էր Կարնարվոնին, որպեսզի նա հանկարծ չբացի դամբարանը, քանզի դա մահացու վտանգավոր է: Իբր նամակում Հեյմոնը գրել էր հետևյալը. «Լորդ Կարնարվոն, մի մտեք դամբարան, այս խորհուրդը չլսելը մահվան կբերի: Սկզբում Դուք կհիվանդանաք անբուժելի հիվանդությամբ, իսկ մահը Ձեզ կայցելի Եգիպտոսում»:

– Դամբարանի մուտքի մոտ գրություն էին գտել, որում իբր անեծք էր գրված ցանկացած մարդու նկատմամբ, ով կհամարձակվի անհանգստացնել փարավոնի հանգիստը, սակայն ինչպես և այլ դեպքերում, այս լուրը ոչ ոք չի հաստատել:

Մի խոսքով, պատմությունն աղավաղում էր, ով չալարեր՝ նորանոր «փաստերով» հագեցնելով այն: Այս բոլոր լուրերում ավելի շատ կարելի է նկատել սենսացիաներ մատուցելու հակվածություն, քան իրականությունն իմանալու ցանկություն: Ներկայումս փարավոնների անեծքի ֆենոմենը մեկնաբանող երեք հիմնական վարկածներ կան՝ մոգական, կեղծ-գիտական ու ռացիոնալ:

Մոգական վարկածն իրենից ներկայացնում է ըստ էության այն ապատեղեկատվությամբ հագեցած աղմուկը, որը ստեղծել են լրագրողները, ու որի շնորհհիվ էլ ծնվել է «Փարավոնների անեծք» եզրույթը: Այս վարկածը կայանում է նրանում, որ անեծքն անբացատրելի ձևով խոցում է յուրաքանչյուր մարդու, ով համարձակվի անհանգստացնել արքայական անձերի մումիաների հանգիստը անգամ դարեր ու հազարամյակներ անց: Այսպիսի բացատրությունը դուր է գալիս այն մարդկանց, ովքեր սիրում են առեղծվածներ:

Կեղծ-գիտական վարկածն, ի տարբերություն մոգականի, իրենից ներկայացնում է դամբարաններում եղած ու մումիաների հետ առնչված մարդկանց մահերը տրամաբանորեն բացատրելու փորձ: Այս վարկածում առկա են մի քանի հիմնական տարբերակներ, որոնք կարող էին մահվան պատճառ դառնալ՝ թույների ազդեցություն, դամբարանում առկա սնկերի առկայություն, որոնք հազարամյակներով պահպանվել են այնտեղի բորբոսի մեջ:

Եվ վերջապես ռացիոնալ վարկածը, որը կասկածի տակ է դնում նախորդ երկու վարկածներն ու բուն անեծքի գոյության փաստը: Եթե հաշվի առնենք, որ արշավի մասնակիցների միջին տարիքը 74.4 տարեկան էր կազմում, ապա միանգամայն օրինաչափ է, որ դամբարան այցելելուց «կարճ» ժամանակ անց նրանցից ոմանք կնքեցին իրենց մահկանացուն: Ի՞նչ ասել է «կարճ ժամանակ անց»: Փաստերը ցույց են տալիս, որ արշավախմբի մահացած անդամներն իրենց մահականացուն կնքել են դամբարան մուտք գործելուց մի քանի ամսից մինչև 10 տարի հետո: Ի դեպ, փարավոնի հանգիստն անհանգստացնելու հարցում գլխավոր մեղավորը՝ Հովարդ Քարթերը, մահացել է 1939 թվականին 67 տարեկան հասակում: Այսինքն՝ իրադարձություններից 16 տարի անց…

Մի խոսքով, ռացիոնալ բացատրության տեսանկյունից այս պատմության մեջ ոչ մի առեղծվածային բան էլ չկա, ոչ էլ փարավոնների անեծք կա: Պարզապես բոլոր մարդիկ էլ մահանում են վաղ թե ուշ, իսկ մնացածը մոգոնել են լրագրողները:

Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики