Վենգեր. Ինձ համար նշանակություն չունի «Չելսիի» դիրքը մրցաշարային աղյուսակում
СпортԱՊԼ 6-րդ տուրում հանդիպելու են Լոնդոնի երկու թիմեր՝ «Արսենալն» ու «Չելսին»: Այդ առթիվ իր ակնկալիքների մասին է խոսել «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
-Ինձ համար կարևորն այն է, որ «Արսենալը» հանդիպումներում հաղթի: Որոշ դեպքերում, երբ թիմը չի կարող հաղթել որոշակի մրցակիցների, թիմի կամ որոշ ֆուտբոլիստների դեմ հոգեբանական պատնեշ է հայտնվում: Այդ առումով հիանալի էր Անգլիայի գավաթում տարած հաղթանակը:
«Արսենալի» և «Չելսիի» հանդիպումները միշտ շատ ինտենսիվ են, թիմերը պայքար են ծավալում դաշտում: Իհարկե, ցանկանում ենք լիովին պատրաստ լինել դրան և բացաչձակ կենտրոնացվածությամբ խաղալ:
Առաջիկա հանդիպումը մեզ համար շատ կարևոր է: Չարժե մոռանալ, որ հիմա մրցշրջանի մեկնարկն է, ընդամենը 5 տուր է անցել: Մենք գիտենք, որ թիմի տեղը մրցաշարային աղյուսակում կախված է կարևոր խաղերում ցուցադրած արդյունքից:
Ես այնքան էլ նշանակություն չեմ տալիս այն բանին, որ «Չելսին» մրցաշարային աղյուսակի վերջնամասում է: Ինձ ավելի շատ զբաղեցնում է այն, որ «Արսենալը» լավ խաղա,-ասել է ֆրանսիացի մասնագետը: