Ереван, 29.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Կամերային երաժշտական թատրոնը նոր գույնով ու դիմագծով է սկսել 27-րդ թատերաշրջանը

Культура

Կամերային երաժշտական թատրոնը 27-րդ թատերաշրջանը սկսում է ամբողջովին նորացված ու թարմացված տեսքով և դիմագծով:

Ինչպես տեղեկացրին երաժշտական թատրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ՀՀ մշակույթի նախարարի տեղակ ալ Արթուր Պողոսյանը սեպտեմբերի 18-ին շնորհակալություն է հայտնել Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հիմնադրամին՝ թատրոնի նորոգման գործում զգալի ներդրման համար և ավելացրել, որ մշակութային այդ հաստատության նորացման ու թարմացման գործում կարևոր դեր է խաղացել նաև թատրոնը՝ ներդնելով սեփական միջոցներն ու ներուժը: 

«Մշակույթի նախարարության քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը թատարոններն են, դրանց տեխնիկական վերազինումը, դա նախարարության գերակա ուղղություններից մեկն է: Որախ եմ, որ Մշակույթի նախարարության և թատրոնի ղեկավարների հետ միասին կարողացանք իրականություն դարձնել այս նորոգումն ու տեխնիկական վերազինումը: Կամերային երաժշտական թատրոնի վիճակը, մեղմ ասած, բարվոք չէր, և դա անդրադառնում էր նաև հաստատության ստեղծագործական աշխատանքի վրա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արթուր Պողոսյանը:

Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը մանրամասն ներկայացրել է կատարված աշխատանքը: «Պետական կամերային երաժշտական թատրոնի վերջին տասնամյակի պատմության մեջ, ընթացիկ տարում առաջին անգամ իրականացվել են երկու կարևոր ծրագրեր, որոնք ամբողջովին փոխել են թատրոնը ոչ միայն արտաքնապես, այլև բովանդակային առումով: Կատարված աշխատանքներն ու փոփոխությունները ենթադրում են, որ նորացված թատրոնում ոչ միայն աշխատանքային բարենպաստ պայմաններ են ստեղծվել ամբողջ անձնակազմի, այլև այն ավելի գրավիչ ու ակնահաճո է դարձել հանդիսատեսի համար»,- ընդգծել է նա:

Վ.Գրիգորյանի նաև տեղեկացրել է, որ ամառվա ընթացքում թատրոնի տնօրինության նախաձեռնությամբ ու ջանքերով զուգահեռ ձեռնարկվել են թատրոնի համար հրատապ և անհետաձգելի վերանորոգման աշխատանքներ: Դերասանների համար կառուցվել և կահավորման ընթացքում են չորս գրիմանոցներ՝ նախատեսված շուրջ 30 դերասանի համար, որոնք որակապես կփոխեն ստեղծագործական անձնակազմի աշխատանքային պայմանները: Ամբողջովին վերանորոգվել է կուլիսային երկհարկանի տարածքը, բացվել է լվացքատուն, հիմնովին վերանորգվել են սանհանգույցները: Մինչև նոր թատերաշրջանի բացումը նորացվել է դահ լիճի ամբողջ հատակածածկը, կատարվել են մուտքերի և դահլիճի պատերի, բեմի, մասնակիորեն` նաև առաստաղի գունային թարմացում, սալիկապատվել է շենքի դիմային հատվածը, հաշմանդամների համար կառուցվել են մուտքերի թեքահարթակներ:

Թատրոնը տարածքի սահմանափակության պատճառով երբևէ չի ունեցել դեկորների պահեստարան: Նորոգումների ընթացքում շենքի hետնամասում կառուցվել է նոր պահեստարան, որը թույլ է տալիս ներկայացումների դեկորացիաները պահել ապահով և վերանորոգել: 

Կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը խոսել է 2015թ. ընթացքում թատրոնի անձնակազմում կատարված կադրային լուրջ փոփոխությունների մասին, ինչի արդյունքում ներգրավվել են երիտասարդ մասնագետներ:  Վերանորոգման աշխատանքներին զուգահեռ թատրոնում չի դադարել ստեղծագործական գործունեությունը: Ընթացիկ ներկայացումներին զուգահեռ, ստեղծագործական մասը զբաղված է նաև երեք նոր ներկայացման բեմադրական աշխատանքով:

«Աշխատում ենք տարբեր ներկայացումների վրա, գրեթե պատրաստ է Նահապետ Քուչակի` «Հայրեններ» ստեղծագործության հիման վրա ստեղծվող խորեգրաֆիկ ներկայացումը, զուգահեռ աշխատում ենք նաև Ստեփան Ջրբաշյանի «Գիքորը» օպերայի և Բերն Սթայնի «Վեյսթսայդյան պատմություններ» մյուզիքլի բեմադրական աշխատանքների վրա: Հուսով եմ, որ մինչև տարվա վերջ կկարողանանք հանդիսատեսի դատին հանձնել գոնե երկու նոր ներկայացում,  ինչը մեր թատրոնի համար նաև ստեղծագործական մեծ առաջընթաց կլինի»,-նշել է նա:

Մինչև պատրաստ կլինեն նոր ներկայացումները, հանդիսատեսը արդեն նորացված թատրոնի բեմում կշարունակի դիտել Պետական կամերային երաժշտական թատրոնի՝ երեխաների ու մեծահասակների կողմից արդեն սիրված ու սպասված ներկայացումները:

Վերջին ամիսներին թատրոնում իրականացվել է էներգախնայողության համալիր ծրագիր` Պետական կամերային երաժշտական թատրոնի և Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հիմնադրամի միջև ստորագրված պայմանագրի և համաձայնագրի շնորհիվ: Դրա արդյունքում թատրոնում կատարվել են ջերմամեկուսացման աշխատանքներ (արտաքին պատերի, տանիքի), որի շնորհիվ թարմացվել, նորացվել է թատրոնի արտաքին տեսքը, դռներն ու պատուհանները փոխարինվել են ժամանակակից եվրոդռներով ու պատուհաններով:  Ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկն էլ թատրոնի ամբողջ լուսային համակ արգի նորացումն ու արդիականացումն է՝ լուսադիոդայինով փոխարինելը, ինչը ենթադրում է նախ էլեկտրաէներգիայի ծախսերի 60%-ի կրճատում, ապա լուսային ժամանակակից համակարգի ներդրում` հատկապես բեմական լուսավորության հարստացումը: Այս արդիականացումը հնարավորություն կտա բարձրացնել գործող և նոր բեմադրվելիք ներկայացումների գեղարվեստական որակը, ինչպես նաև կատարել բազմաֆունկցիոնալ լուսային ձևավորում և առավել գրավիչ դարձնել բեմը:

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»