ՀՀ իշխանությունները կանեն հնարավորը ՀԱՊԿ-ին անդամակցությունը երկրի շահերին ծառայեցնելու համար
ПолитикаՀայաստանի իշխանությունները դրական են գնահատում անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Դուք գիտեք, որ Դուշանբեում տեղի է ունեցել ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Մենք այդ գագաթնաժողովի ընթացքում ստանձնել ենք ՀԱՊԿ նախագահությունը, և առաջիկայում պետք է անենքն ամեն ինչ, որ մեր անդամակցությունն այդ կառույցին լինի ավելի արդյունավետ»,- ընդծեց Շարմազանովը:
Նա նաև ավելացրեց, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա մեկ տարվա նախագահությունից իշխանությունները դրական և լուրջ սպասելիքներ ունեն, և անելու են ամեն ինչ, որ այդ կառույցին անդամակցությունը ծառայեցնեն Հայաստանի շահերին: