ՖԻՖԱ-ն չի թույլատրել «Բարսելոնային» գրանցել Թուրանին
СпортՖԻՖԱ-ի մերժել է «Բարսելոնայի»՝ կիսապաշտպան Արդա Թուրանին ժամանակից շուտ գրանցելու դիմումը:
Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) կանոնադրության համաձայն, երբ թիմում որևէ ֆուտբոլիստ մինչև մրցաշրջանի ավարտը դուրս է մնում շարքից, հնարավոր է առաջնությունում հայտավորել մեկ այլ ֆուտբոլիստի: Ռաֆինյայի վնասվածքով պայմանավորված «Բարսելոնան» դիմել էր LFP-ին, որը դրական պատասխան է տվել, սակայն ՖԻՖԱ-ն մերժել է կատալոնացիների դիմումը՝ հիշեցնելով, որ մինչև հունվար ակումբը հնարավորություն չի ունենա գրանցելու նոր ֆուտբոլիստների:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» տրանսֆերային արգելքը սահմանել էր հենց ՖԻՖԱ-ն՝ կատալոնական ակումբում կատարած հետաքննության արդյունքում անչափահաս ֆուտբոլիստների տրանսֆերային գործարքներով սխալներ հայտանբերելուց հետ: