Հայտնի է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի հրաժարագինը
Спортtert.am-ը գրում է.
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը հանդիսանում է պորտուգալական «Մարիտիմուի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստը:
Պայմանագրով Ղազարյանի հրաժարագինը կազմում է 10 միլիոն եվրո,- հայտնում է «Record»-ը:
Հավելենք, որ Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում Գևորգ Ղազարյանը մասնակցել է իր թիմի բոլոր 4 հանդիպումներին՝ դառնալով 2 գոլի հեղինակ: