«Գանձասարը» հաղթեց «Արարատին» եւ բարձրացավ երկրորդ տեղ
СпортՖուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրում «Գանձասար-Կապանն» ընդունեց Երեւանի «Արարատին» եւ պարտության մատնեց նվազագույն հաշվով:
«Գանձասար-Կապանը» 14 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ առաջատար «Ալաշկերտին» զիջում է 3 միավոր: «Արարատը» 7 միավորով 6-րդ տեղում է:
Հայաստանի առաջնություն, 7-րդ տուր
«Գանձասար-Կապան» - «Արարատ»՝ 1:0
Տիգրան Բարսեղյան, 66