Ռոնալդուն հաճախ էր կանգնում հայելու առաջ և հիանում ինքն իրենով. Ֆերգյուսոն
СпортՄեծ էգոյով ֆուտբոլիստները հաղթելու կարիք ունեն, այս մասին ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը՝ խոսելով Պորտուգալիայի հավաքականի առաջատարի` Ռոնալդուի մասին:
Ֆերգյուսոնը նշել է, որ պորտուգալացին շատ մեծ ուշադրություն է դարձնում իր արտաքինին:
«Պետք է ընդունել Ռոնալդուի եսը: Դա ինձ չէր անհանգստացնում: Տեսել եմ, թե ինչպես է Ռոնալդուն հաճախ կանգնել հայելու առաջ և հիացել ինքն իրենով: Խաղացողները խաղակոշիկներ էին նետում նրա վրա, սակայն նա ուշադրություն չէր դարձնում: Մեծ էգոյով ֆուտբոլիստները հաղթելու կարիք ունեն»,- Ֆերգյուսոնի խոսքը մեջբերում է Daily Telegraph-ը: