Կան. Վստահ չեմ, որ Վիդալը համապատասխանում է «Բավարիային»
СпортԳերմանիայում շարունակում են քննադատել «Բավարիայի» նորեկ Արտուրո Վիդալին: Մյունխենյան ակումբի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերից հետո Վիդալի մասին իր կարծիքն է արտահայտել նախկին դարպասապահ Օլիվեր Կանը:
-Վիդալն ուժեղ է, երբ պայքարում է առանձին ֆուտբոլիստների հետ: Նա աչքի է ընկնում ֆիզիկական պատրաստվածությամբ, բայց կարո՞ղ է «Բավարիայում» թիմային խաղ ցուցադրել: Առաջիկա շաբաթների ընթացքում նա պետք է ապացուցաի դա: Ինքս վստահ չեմ, որ Վիդալը համապատասխանում է «Բավարիային»,-ասել է Կանը: