Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականի կազմում
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականի կազմում:
Արմենպրեսի հաղորդմամբ` գերմանական Kikcer հեղինակավոր պարբերականը կազմել է Բունդեսլիգայի 5-րդ տուրի խորհրդանշականա հավաքականի կազմը: Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխթարյանը ևս ընդգրկվել է այդ թիմի կազմում:
Հենրիխ Մխիթարյանը մասնացել էր «Բայերի» հետ «Բորուսիա»-ի հանդիպմանը՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ: