Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը կարող է անգլիացի լինել
СпортWBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մրցակիցը կարող է լինել անգլիացի Մարտին Մարեյը:
Այս մասին խոսել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի պրոումոտեր Կալ Զաուերլանդը: «Բռնցքամարտիկ Մարեյը կարողացել է արդյունքների հասնել վերջին շրջանում, և նրա անունը հնարավոր թեկնածուների ցանկում է: Ձգտում ենք լավագույն մենամարտերը կազմակերպել երկրպագուների համար», Արմենպրեսի հաղորդմամբ` ասել է Կալ Զաուերլանդը:
Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը կայանալու է նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքի TUI մարզապալատում: