Սիմեոնե. Տորրեսից մեծ սպասելիքներ ունենք
Спорт«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գովաբանել է Ֆերնանդո Տորրեսին, ով աչքի ընկավ Իսպանիայի առաջնության չորրորդ տուրի՝ «Էյբարի» հետ խաղում (2:0): Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Տորրեսը երկու գոլ է խփել:
-Ֆերնանդոն հիանալի մարզավիճակում է: Նա մրցաշրջանին հրաշալի է պատրաստվել և այժմ լավ վիճակում է: Նրա մակարդակով պայմանավորված՝ մեծ սպասելիքներ ունենք: Անցյալ մրցաշրջանում Տորրեսը լավ հանդես եկավ և մեզ ընտրություն հնարավորություն տվեց, ինչն ակումբի համար շատ կարևոր է:
Ուրախ եմ, որ իմ թիմում մրցակցություն կա, իսկ ֆուտբոլիստները դրան լավ են վերաբերվում: Երբեմն շատ բարդ է այդքան ուժեղ ֆուտբոլիստներից մեկնարկային կազմ ընտրել,-Սիմեոնեի խոսքը մեջբերված է «Goal» պարբերականից: