Դիեգո Կոստան որակազրկվել է 3 խաղով
Спорт«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան որակազրկվել է երեք խաղով: Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կարգապահական հանձնաժողովը Կոստային որակազրկել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի՝ «Արսենալի» խաղում (2:0) ցուցաբերած պահվածքի համար:
Հիշեցնենք, որ առաջին կեսի վերջանամասում Կոստան խախտեց կանոնները Լորան Կոսյելինիի նկատմամբ, ապա պրովակացիայի դիմեց, ինչի արդյունքում խաղադաշտից հեռացվեց «Արսենալի» ֆուտբոլիստներից Գաբրիելը: Այսպիսով, Կոստան չի մասնակցի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության «Ուոլսոլի» հետ խաղին և ԱՊԼ-ի առաջիկա՝ «Նյուքասլի» ու «Սաութհեմփթոնի» հետ հանդիպումներին:
Ավելի վաղ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան չեղյալ էր հայտարարել Գաբրիելի կարմիր քարտը: