Գերմանական ԶԼՄ-ները բարձր են գնահատել Մխիթարյանի խաղը «Հոֆենհայմ»-ի դեմ հանդիպմանը
Спорт
«Դորտմունդի «Բորուսիա»-ի խաղային տեսքը փոխվեց երկրորդ կեսում, երբ խաղադաշտ մտավ Հենրիխ Մխիթարյանը: Նա կարողացավ գեղեցիկ փոխանցումներ կատարել Կաստրոյին (71-րդ րոպե) ու Ռամոսին (86-րդ րոպե): Բայց Մխիթարյանի գործողություններում կար նաև անփութություն»,- Արմենպրեսի հաղորդմամբ` գրում է գերմանական Derwesten պարբերականը:
Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն չկարողացավ հաղթել «Հոֆենհայմ»-ին: «Բորուսիա»-ն արտագնա խաղում նախ գնդակ բաց թողեց առաջին խաղակեսի 42-րդ րոպեին: Իսկ հաշվի հավասարությունը վերականգնեց երկրորդ կեսի 55-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր և խաղադաշտ մտավ միայն երկրորդ կեսի մեկնարկին: Ի վերջո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1-1: