«Բորուսիա»-ի ֆուտբոլիստը թարմացրել է Բունդեսլիգայի ռեկորդը
СпортԴորտմունդի «Բորուսիա»-ն շարունակում է թարմացնել Բունդեսլիգայի նախորդ ռեկորդը:
Արմենպրեսի հաղորդմամբ` գերմանական Bild պարբերական գրում է` Բունդեսլիգայի 6-րդ տուրում «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը դարձավ առաջին ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնության պատմության մեջ, որ գոլի հեղինակ դարձավ մեկնարկային բոլոր 6 տուրերում:
Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում դորտմունդցիների հարձակվողը խփել է 7 գնդակ, և առաջատար Ռոբերտ Լևանդովսկուց հետ է միայն մեկ գնդակով:
Գերմանիայի առաջնության 6-րդ տուրից հետո «Բորուսիա»-ն 16 միավորով 2-րդ տեղում է: