Ереван, 01.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Սահմանադրական յուրաքանչյուր բառ իր մեջ տրամաբանություն է պարունակում. Ամո Շարոյան

Политика

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ  Ամո Շարոյանն իր կարծիքն է արտահայտել Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Ամո Շարոյանի դիտարկումներն ամբողջությամբ:

«Սահմանադրական փոփոխությունների նախագծի 89-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, «Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար»: ՀՀ գործող Սահմարադրության 41-րդ հոդվածի համաձայն, «Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք: Ազգային փոքրամասնություններին պատկանող անձիք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակութի պահպանման և զարգացման իրավունք»:

Նշված Սահմանադրական նորմի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ-ում երաշխավորվում են ազգային փոքրամասնությունների այնպիսի ոչ պակաս կարևոր նշանակություն ունեցող իրավունքներ, ինչպիսիք են կրոնական, լեզվական և մշակույթային կյանքին մասնակցելու իրավունքը: Նախատեսված երաշխիքները, կարելի է ասել, անվերապահորեն կատարվում են մեր հանրապետությունում: Սահմանադրական բարեփոխումների նոր նախագծում նույն նորմը պարունակում է 54-րդ հոդվածը, որի 3-րդ կետով սահմանվում է, որ սույն հոդվածով երաշխավորված իրավունքների իրականացումը կարգավորվում է օրենքով: Այսինքն, կընդունվի օրենք ազգային փոքրամասնությունների և նրանց հարաբերությունների համապարփակ կարգավորման վերաբերյալ: Սական, ոչ պակաս կարևորություն, իսկ երբեմն նույնիսկ հրատապություն է ներկայացնում այն հիմնախնդիրը, որը վերաբերվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից իշխանությունների իրականացմանը մասնակցելու լրացուցիչ երաշխիքներ սահմանելուն:

Մենք բոլորս էլ քաջ գիտենք, որ Հայաստանի տարածքում ազգամիջյան հարաբերությունների ամբողջ պատմությունը հավաստել է, որ հայերն ավանդաբար բարյացակամ, հանդուրժող վերաբերմունք են ունեցել ազգային փոքրամասնությունների հետ և խտրական որևէ վերաբերմունք չեն դրսևորել նրանց նկատմամբ: Հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության մասին ոչ մի պատմաբան և ազգագրագետ բացասական որևէ բան չի արձանագրել, ոչ թե չի ուզել, այլ որովհետև չի եղել, և, հավատացած եմ, որ երբեք էլ չի լինի: Մեր հանրապետությունը փոքր է, և բոլորս էլ պարզ տեսնում ենք, որ մեր ներկայացուցիչը չկա ազգային ժողովում և կառավարությունում, որն ինչ-որ տեղ խախտում է պաշտոններ ստանձնելու հավասար պայմանների ապահովման սահմանադրական դրույթը: Եվ մեր իրականությունը լիարժեք չի արտացոլում մեզ ընձեռված իրավունքների կատարումը:

Մեր երկրում օրենսդրական ակտերում խտրականություն չկա, բայց պետք է ընդունել, որ ազգային փոքրամասնությունների իրավական վիճակի հետ կապված ամենամեծ իրավական բացը հստակ իրավական երաշխիքների բացակայությունն է: Առանց նման պայմանների ստեղծման, հավատացեք, անգամ ամենաժողովրդական երկրներում ազգային փոքրամասնությունները որևէ հաջողության չեն հասնի: Մենք բոլորս էլ քաջ գիտենք, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ պետական քաղաքականության իրականացման հիմնական առանցքը ՀՀ Սահմանադրությունն է:

Փառք Աստծո, Սահմանադրության նոր նախագիծը լրացնում է այդ բացը, հստակ քաղաքականություն մշակում: Նպաստում է ազգային փոքրամասնությունների փաստացի հավասարության խթանմանը, որի համար մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր երկրի ղեկավարությանը և հանձնաժողովին նման քաղաքական որոշում կայացնելու համար:

Սահմանադրության նոր նախագիծը շատ ու շատ հարցերում համապատասխանում է մեր միավորման պատկերացումներին, և մենք ամենայն պատասխանատվությամբ կմասնակցենք սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկմանը: Մենք հավատացած ենք, որ խորհրդարանական համակարգին (որն ավելի ժողովրդավար կառավարման ձև է) անցնելով` հիմքեր կստեղծվեն մեր երկրի առջև ծառայացած խնդիրների լուծման համար: Մենք շատ լավ գիտենք, որ Սահմանադրության մեր կյանքի հիմնական օրենքում հնարավոր չէ ամեն ինչ սահմանել, դրա համար էլ Սահմանադրությունում շեշտվում է, որ յուրաքանչյուր հոդվածով երաշխավորված իրավունքների իրականացումը կարգավորվում է օրենքով.:

Բոլոր այն շահարկումները և մեկնաբանությունները, որ սահմանադրության նախագծի 89-րդ հոդվածի 2-րդ կետը ոչ ժամանակին է կամ անհրաժեշտ չէ, անտեղի են:  Նույնիսկ գտնվել են այնպիսիք, որոնք առանց Սահմանադրական նախագծի բովանդակային քննարկման գտնում են, որ պետք է մերժել այդ դրույթը: Նրանց խորհուրդ կտայի գոնե լռեին և իրենց կարծիքն արտահայտեին միայն Սահմանադրության նախագիծը լրիվ ուսումնասիրելուց հետո, մասնագիտորեն: Ես գտնում եմ, որ այդ հոդվածով սահմանադրորեն ամրագրվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների գլխավոր հարցերից մեկը, մեր երկրում օրինաստեղծ գործունեությանը մասնակցելու իրավունքը, պետություն չունեցող էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ մեր հանրապետության և հայ ժողովրդի առավել ուշադրության ապահովման երաշխիքը: Այս նորմի սահմանմամբ մեր պետությունը ևս մեկ անգամ ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը և հավասար պայմաներ են ստեղծում իր քաղաքացիների համար երկրի իշխանության մարմիններում ընդգրկվելու: Այն անրաժեշտություն է ազգային փոքրամասնությունների կարգավիճակից բխող հարաբերությունների կարգավորումն ապ ահովելու համար: Մեր պետության կողմից նման վերաբերմունքը ժամանակին է և միայն գնահատանքի է արժանի:

Սահմանադրությունը ոչ թե որևէ պաշտոնիայի կամ քաղաքական ուժի համար է, այլ ժողովրդի և մեր սերունդների համար է: Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայում պարզ գրված է, որ կողմերը պարտավոր են ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի ազգային փոքրամասնությունները ոչ թե միայն իրավունք ունենան, այլ նաև հնարավորություն` մասնակցելու պետության կառավարմանը:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, մասնավորապես 21-րդ հոդվածում, սահմանված է, որ յուրաքանչյուր ոք իր երկրում պետական ծառայության մտնելու հավասար հնարավորության իրավունք ունի:

Մենք բոլորս էլ գիտենք, որ 1991թ. անկախության նվաճումից հետո Հայաստանը որդեգրել է համաշխարհային և Եվրոպական կառույցների ինտեգրվելու և քաղաքակիրթ պետությունների հանրության լիիրավ անդամ դառնալու քաղաքականություն: Իսկ միջազգային պայմանագրերը ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են:
Տարբեր մեխանիզմների ընդունմամբ, հատուկ քաղաքականության մշակմամբ, ինչպիսին է քվոտաների ընձեռումը, նոր գաղափարների և մոտեցումների իրականացմամբ, հավատացած եմ, որ որակապես և սկզբունքորեն կփոխվի հանրության վերաբերմունքը ազգային փոքրամասնություների նկա տմամբ և Սահմանադրական փոփոխությունների նախագծի 89-րդ հոդվածի 2-րդ կետը կհարգվի և կպաշպանվի յուրաքանչյուրի կողմից ում համար թանկ է մեր երկրի միջազգային վարկը, ազգային փոքրամասնություններրի ներկայացուցիչներին մեր երկրի իշխանության մարմիներում տեսնելու ցանկությունը:

Կարևորելով սահմանադրական բարեփոխումները և նրանում տեղ գտած համակարգային լուրջ փոփոխությունները` մենք «այո» ենք ասում Սահմանադրության նախագծի բարեփոխումների ընդունմանը: Հավատացած ենք, որ հետևողական և բովանդակային քննարկում ծավալելու դեպքում սահմանադրական բարեփոխումների նախագծի ընդունումը հավանական ու սպասելի է»:

«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме