ՀՀԿ-ական պատգամավորը Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ ԱԱԾ-ի հայտարարությունն արդարացված է համարում
ПолитикаԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ ԱԱԾ-ի հայտարարությունը արդարացված է համարում: «Զարուհի Փոստանջյանը շատ էքսցենտրիկ քաղաքական գործիչ է, սակայն որևէ քաղաքական գործիչ Ազգային ժողովի ամբիոնը չպետք է վերածի միտինգային հարթակի. դա անընդունելի է: Ես համոզված եմ ,որ նրա վերաբերյալ ԱԱԾ-ի արված հայտարարությունն արդարացված էր և բխում էր մեր պետության շահերից»,-«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան`այսպիսի կարծիք հայտնեց նա:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը սեպտեմբերի 22-ին հայտարարություն էր տարածել «Ժառանգություն»խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանիսեպտեմբերի 18-ի ելույթի վերաբերյալ: ՀՀ ԱԱԾ մամուլիկենտրոնի տարածած հաղորդագրության մեջ ասված է.«Սույնթվականի սեպտեմբերի 18-ին «Ժառանգություն»խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը,օգտագործելով Ազգային ժողովի բարձր ամբիոնը, թույլ է տվելսադրիչ արտահայտություններ: «Ժառանգություն»խմբակցության նորաթուխ ղեկավարի պաշտոնամուտի իրելույթով Զ. Փոստանջյանը փորձեց իր կարգավիճակի փոփոխությունն, այսպես ասած, շռնդալից դարձնել, սակայն, ակնհայտորեն գերազանցեցինքն իրեն և փորձեց ոտնակոխ անել քաղաքական պայքարի թույլատրելիության իրավական սահմանը, որից այն կողմ անխուսափելիորեն պետքէ վրÕ ¡ հասնի սեփական արտահայտությունների ու արարքների համար պատասխանատվությունը:
Չցանկանալով ներքաշվել էմոցիոնալ և անբովանդակ «քննարկումների» մեջ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը միայն հիշեցնում է, որ «տապալում», «շենքերի քանդում» արտահայտությունները և նման բովանդակությամբ կոչերը ՀՀ քրեական օրենսգրքով նկարագրված հանցավորարարքների բնութագրիչ հատկանիշներից են և այդպիսի գործողություններն ուղղակիորեն առնչվում են օրենսդրությամբ ազգայինանվտանգության մարմինների առաջ դրված խնդիրներին: Ուստի ցանկացած նման կոչ, առավել ևս գործողություն կատարելու փորձ կկանխվի ՀՀազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ եղած բոլոր օրինական միջոցներով»: