Ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին
СпортՖուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկկացնում է ՀՖՖ-ն: Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ը Պորտուգալիայում կկայանա Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016 թ. առաջնության ընտրական 9-րդ խմբի մրցաշարը, որտեղ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 29-ին կմրցի տանտերերի՝ Պորտուգալիայի, հոկտեմբերի 1-ին՝ Անգլիայի և հոկտեմբերի 4-ին՝ Սան-Մարինոյի հավաքականների հետ: Պատրաստվելով մրցաշարին՝ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 23-ից 27-ն անցկացնում է մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակ ադեմիայում:
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Պորտուգալիա կմեկնի սեպտեմբերի 27-ին: Հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Պետրոսյանցը հավաքական է հրավիրել 19 ֆուտբոլիստների, որոնցից Պորտուգալիա մեկնելու համար կընտրվեն 18-ը:
Վահագն Ենգոյան- Ակադեմիա
Ժոռա Սաֆարյան- Ակադեմիա
Աբրահամ Պորտուգալյան- «Բանանց»
Սամվել Խուրշուդյան- «Բանանց»
Վարդան Բաբախանյան- «Բանանց»
Պարգև Աբրահամյան- «Բանանց»
Էրիկ Ղարիբյան- «Բանանց»
Արթուր Խաչատրյան -«Բանանց»
Կարեն Մելքոնյան- «Բանանց»
Էրիկ Խուրշուդյան- «Բանանց»
Արման Ասիլյան- «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան- «Փյունիկ»
Միհրան Պետրոսյան- «Փյունիկ»
Վիգեն Կարապետյան- «Փյունիկ»
Նորայր Գրիգորյան- «Փյունիկ»
Ռաֆիկ Մելիքյան- «Փյունիկ»
Լևոն Ղարիբյան- «Փյունիկ»
Արմեն Նահապետյան- «Փյունիկ»
Արսեն Եղիազարյան- Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքական: