Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀՀ ԱԺ պատգամավորները մանրամասներ են ներկայացրել Չինաստան և Գերմանիա այցերից

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը սեպտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել հանձնաժողովի պատվիրակությունների՝ Չինաստան եւ Գերմանիա կատարած այցերի արդյունքների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Կորյուն Նահապետյանը նշել է, որ օգոստոսի 23-30-ը հանձնաժողովի պատվիրակությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի ներքին գործերի եւ արդարադատության հանձնաժողովի հրավերով այցելել է ՉԺՀ: Պատվիրակության կազմում եղել են Կորյուն Նահապետյանը, հանձնաժողովի անդամներ Կարեն Սարիբեկյանը եւ Միքայել Մանուկյանը: Այցի կազմակերպման եւ իրականացման հարցում Նահապետյանը կարեւորել է Հայաստանում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի դերը:

Այցի շրջանակում պատվիրակության անդամները եղել են Շանհայ քաղաքում եւ հանդիպել Շանհայի Ազգային կոնգրեսի մշտական կոմիտեի փոխնախագահի, Շանհայի ոստիկանության եւ քաղաքացիական հարցերով վարչությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են խորհրդարանական համագործակցությանը, ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Օգոստոսի 27-ին պատվիրակությունն այցելել է Պեկին եւ հանդիպել ՉԺՀ օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ: Հանդիպումներ են տեղի ունեցել հասարակական անվտանգության եւ քաղաքացիական հարցերի փոխնախարարների հետ:

Պատվիրակության անդամները հանդիպել են ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի նախագահի տեղակալի եւ ՉԺՀ ԺՆՀԺ ներքին գործերի ու արդարադատության հանձնաժողովի նախագահի եւ անդամների հետ: Խորհրդարանական հանձնաժողովների միջեւ համագործակցության ամրապնդման նպատակով հայկական կողմն առաջարկել է մշակել փոխգործակցության հուշագրի նախագիծ:

Հանդիպումների ընթացքում կարեւորվել է Չինաստանի դերակատարությունը գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում, ինչպես նաեւ ընդգծվել է Չինաստանի հստակ դիրքորոշումը ԼՂ հիմնահարցի խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում: Անդրադարձ է կատարվել նաեւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությանը, ՀՀ-Իրան երկաթգծի, Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարության աշխատանքներում Չինաստանի հնարավոր ներգրավվածությանը:

Կորյուն Նահապետյանը մասնակցել է նաեւ Չանչուն քաղաքում տեղի ունեցած Տնտեսական լիդերների գլոբալ գագաթաժողովին:

Կարեւորելով Չինաստանի հետ համագործակցությունը եւ վերջին շրջանում պետական մակարդակով իրականացված բարձրաստիճան այցերը՝ Նահապետյանը վստահեցրել է, որ այս այցը նույնպես կնպաստի երկու երկրների միջեւ բարեկամական կապերի ամրապնդմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը:

Խոսելով Գերմանիա կատարած այցի վերաբերյալ՝ Նահապետյանն իրազեկել է, որ սեպտեմբերի 8-11-ն իր գլխավորած պատվիրակությունը, որի կազմում եղել են հանձնաժողովի անդամներ Արթուր Ստեփանյանը, Թեւան Պողոսյանը, Միքայել Մանուկյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը, աշխատանքային այցով եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Այցն իրականացվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Նա այցի արդյունավետ իրականացման հարցում բարձր է գնահատել Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի դերը:

Նշվել է, որ Բեռլինում հանդիպումներ են եղել Բունդեսթագի պաշտպանության եւ ներքին գործերի հարցերով հանձնաժողովների նախագահների, պաշտպանության նախարարության պետքարտուղարի, Բունդեսթագի խորհրդարանական վերահսկիչ ծառայության ղեկավարի, ԳԴՀ ներքին գործերի նախարարի հատուկ հանձնակատար, դաշնային ներքին գործերի քաղաքականությունը համակարգող գլխավոր վարչության տնօրենի հետ: Այցի ընթացքում հայկական կողմը ծանոթացել է պաշտպանության, ազգային անվտանգության եւ ոստիկանության ոլորտներում խորհրդարանական վերահսկողության իրականացման գերմանական փո րձին: Նահապետյանը հատկանշական է համարել ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի, ՀՀ ոստիկանության երեք ծառայողներ վերապատրաստում կանցնեն Գերմանիայում: Մտքեր են փոխանակվել ներգաղթողների հարցի առնչությամբ. գերմանացի գործընկերները գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում նշված հարցն առանձնացրել են որպես անվտանգության արդի մարտահրավեր:

Պատվիրակությունը հանդիպել է նաեւ ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության հարցերով ԳԴՀ ԱԳՆ շտաբի ղեկավար Անթյե Լեենդերցեի եւ նախարարության տարածաշրջանային բաժնի վարիչի հետ: Քանի որ 2016թ. ԵԱՀԿ նախագահությունն ստանձնելու է Գերմանիան, ԱԺ պատվիրակությունն իր ակնկալիքներն է ներկայացրել նախագահության հետ կապված, որը մասնավորապես վերաբերել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ հակամարտության կարգավորմանը: Հատուկ անդրադարձ է կատարվել Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ներկա փուլին:

Թեւան Պողոսյանը կարեւորել է Գերմանիա կատարած այցը հատկապես վերահսկողական խնդիրների ուսումնասիրության եւ մեր օրենսդրությունում դրա կիրառման համատեքստում: Նա, կարեւորելով պաշտպանության եւ ներքին գործերի ոլորտների օրենսդիր եւ գործադիր ներկայացուցիչների հետ հանդիպումները, ընդգծել է, որ որոշ հարցերի, մասնավորապես ԼՂ հակամարտությանը եւ ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների շուրջ գերմանացի գործընկերների մոտ եղած որոշ թյուր պատկերացումները հստակեցվել են:

Պողոսյանը փորձի փոխանակման եւ մասնագիտական կարողությունների կատարելագործման տեսանկյունից առանձնացրել է կրթական ծրագրերի շարունակականության հարցը, որը հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի կողմից բարձրացվել է հանդիպումների ժամանակ:

Կորյուն Նահապետյանը եւ Թեւան Պողոսյանը պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին: 

 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении