Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


10 լուսանկարներ, որոնք արտացոլում են մարդկության լավագույն ու վատագույն կողմերը

Blognews.am-ը գրում է.

Ստորև ներկայացվող այս լուսանկարները ցույց են տալիս մարդկության լավագույն ու վատագույն կողմերը։ Սրանց մի մասը կհուզեն, մյուսները կկոտրեն Ձեր սիրտը։

 1  Սև շաբաթվա անտառային հրդեհը

Ավստրալիայի Վիկտորիա բնակավայրում 2009թ․-ի փետրվարի 7-ին անտառային հրդեհ բռնկվեց, որը համարվում է պատմության ամենադաժան աղետներից մեկը, դրա հետևանքով 173 մարդ զոհվեց, ու 414 մարդ վիրավորվեց։

Այս լուսանկարում երևում է, թե ինչպես է բարեհոգի հրշեջը մի պահ դադարեցնում աշխատանքը՝ կոալային ջուր խմեցնելու համար։

 2  Աուշվիցի գազային խցիկ

Աուշվիցի համակենտրոնացման ճամբարը նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ու բնաջնջման ճամբարների ցանց էր, որ կառուցվել ու գործել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին Երրորդ Ռայխի իշխանության ժամանակ։ Վերը տեղադրված լուսանկարն արվել է Աուշվիցի գազախցիկում։ Պատին արված քերծվածքները դրա մեջ թակարդված բանտարկյալների եղունգների հետքերն են։ Մոտավորապես 1.1 միլիոն բանտարկյալներ են մահացել Աուշվիցում, որոնց 90 տոկոսը՝ հրեաներ։

 3  Մոտոցիկլետների վթար

Որքան էլ աշխարհը մութ լինի, բազմաթիվ լավ մարդիկ կան, ովքեր պատրաստ են իրենց կյանքը վտանգել հանուն մեկ այլ մարդու փրկության, նույնիսկ եթե նա անծանոթ է։ Վերը  նշված լուսանկարում երևում է, թե ինչպես են անցորդները հերոսաբար փրկում անգիտակից մոտոցիկլավարին կրակի միջից։

 4  Հոլոդոմոր

Holodomor

«Հոլոդոմորն» ուկրաիներենից թարգմանաբար նշանակում է «սովասպանդ»։ Բառն այժմ օգտագործվում է Իոսիֆ Ստալինի կողմից կազմակերպված սովի սպանդը նկարագրելու համար, որը տեղի ունեցավ Ուկրաինայում 1932-1933թթ․-ին։ Շատ պատմաբաններ համոզված են, որ Ռուսաստանի բռնակալը գիտեր Ուկրաինայում տեղի ունեցող սովի մասին և հրաժարվում էր օգնություն տրամադրել երկրին։ Նա նույնիսկ այնքան հեռուն էր գնացել, որ Արևելյան Եվրոպայից նավերով ուղարկված սննդի տեսքով օգնության ուղղությունը փոխել էր ու բռնագրավել այն քիչ քանակությամբ սնունդը, որ մնացել էր երկրում։

Նա սովի էր մատնել Ուկրաինան, քանի որ երկիրը ցանկանում էր անկախանալ։ Եվ չնայած այսօր Ուկրաինան առանձին պետություն է, Ստալինի իշխանության տարիներին այն Ռուսատանի տարածքի մի մասն էր կազմում։ Նրա նպատակն էր երկրում առկա սովը ներկայացնել որպես պատահականություն։ Եթե որևէ մեկը ցանկանար փախչել, ստիպված կլիներ գործ ունենալ ներքին գործերի ազգային կոմիսարիատի հետ, որի արդյունքում նրանք կամ կգնդակահարվեին, կամ էլ հետ՝ տուն կվերադարձվեին՝ կրկին սովամահության ենթարկվելու համար։ Ավելի քան 190,000 մարդ է փորձել փախչել առաջին տարվա ընթացքում։ Չնակած այս մասին տեղեկագրեր չեն պահպանվել, սակայն հաշվարկվում է, որ Հոլոդոմորի զոհերի թիվը մոտավորապես տատանվում է 1.8 -12 միլիոնի արանքում։

 5  Զանջիր շուն

Zanjeer the dog

Դժվար է հավատալ, որ մի շունը կարող է հազարավոր կյանքեր փրկել, սակայն սա հենց այն է, ինչ արեց Զանջիր անունով շնիկը 1993թ․-ին Մումբայում ծրագրված սերիական պայթյունների ժամանակ։ Քաջ շունն ավելի քան 3,329 կգ պայթուցիկ նյութեր է հայտնաբերել, 6406 ակտիվ զինամթերք ու 249 ձեռքի նռնակներ։ Զանջիրը մահացավ 2000թ.-ին ոսկրային քաղցկեղից։ Վերը տեղադրված լուսանկարում երևում է, թե ինչպես են նրան մեծ շուքով թաղում։

 6  Սենդի փոթորիկ

hurricane sandyՄենք էներգիա ունենք, ազատ զգացեք լիցքավորելու Ձեր հեռախոսը

Սենդի փոթորիկը 2012թ․-ին Ատլանտյան օվկիանոսում տեղի ունեցած ամենակործանարար փոթորիկներից մեկն էր, որը 213 մարդու կյանք խլեց 8 երկրների տարածքում։ Բնական աղետի արթնանալու հետ մարդիկ սկսեցին ցույց տալ մարդկային արժեքները՝ օգնության ձեռք մեկնելով փոթորկից տուժած մարդկանց։ Վերը նշված լուսանկարում կարելի է տեսնել, թե ինչպես է հոսանքի աղբյուր ունեցող բնակիչներից մեկն էներգիա առաջարկում նրանց, ովքեր առավել շատ ունեն դրա կարիքը։

 7  Սովամահ եղող մոնղոլ կինը

Վերը նշված լուսանկարն արվել է Ստեֆան Պասեի կողմից և հրապարակվել «National Geographic» ամսագրում 1913թ․-ին։ Երբ այս լուսանկարն արվեց, Մոնղոլիան նոր էր անկախացել, և հանցագործներին պատժելու ընդունված տարբերակը վերջիններիս «հասարակական արկղի» մեջ դնելն էր, մինչև որ այսպես սովամահ լինեին։

 8  Ժակլին Նիպտիպեյ Կիպլիմո

Jacqueline Nyeptipei Kiplimo

2010թ․-ին «Ժենգ Կայ» մարաթոնի ժամանակ համաշխարհային կարգի քենիացի վազորդ Ժակլին Նիպտիպեյ Կիպլիմոն նկատեց, թե ինչպես է չինացի հաշմանդամ մարզիկը դժվարանում բացել ջրով շիշը։ Երիտասարդ տղամարդուն թողնելու ու նրան շրջանցելու փոխարեն նա ջրազրկված վազորդին բացած շշով ջուր փոխանցեց՝ դանդաղեցնելով իր ընթացքն ու հետ մնալով։
Ավելին՝ 10-րդ կիլոմետրից մինչև 38-րդ կիլոմետրը նա վազեց տղայի հետ՝ ջրի բոլոր կայաններում նրան օգնելու համար։ Ժակլինը երկրորդ տեղը գրավեց մարաթոնի ընթացքում ու չկարողացավ շահել 10,000 դոլար մրցանակը։

 9  Շանհայցի երեխան

The Shanghai Baby

Չին-ճապոնական երկրորդ պատերազմը տեղի ունեցավ 1937թ․-ին՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ։ Վերը նշված լուսանկարն արվել է այն բանից հետո, երբ ճապոնացիները ռմբարկության ենթարկեցին Չինաստանի գնացքի կայարաններից մեկը, որտեղ կանայք ու երեխաներ էին պատսպարված։ Անհավանական է, բայց այս երեխան ողջ էր մնացել հարձակումից հետո և օգնություն էր կանչում։

 10  Ավտոբուսի ուղևորները

Ավտոբուսի այս արագ կողմնորոշվող ուղևորները միանգամից գործի անցան, երբ ուղևորներից մեկը փորձում էր ինքնասպան լինել, ու փրկեցին նրա կյանքը։

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай