Էդվարդ Նալբանդյանը Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է քաղաքացիական անձանց մահվան դեպքերը
ПолитикаԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ և զրուցել հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսս-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Լուրջ խոսակցություն ենք ունեցել Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի հետ այն մասին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել բռնության վերջին դեպքերի, մասնավորապես քաղաքացիական անձանց մահվան դեպքերի առնչությամբ»,- նշել է Ուորլիքը:
Հակառակորդի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում սեպտեմբերի 24-ին զոհվել է 2 քաղաքացիական անձ, 2-ը` վիրավորվել: Զոված քաղաքացիներն են`1974 թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921-ին ծնված Շուշան Ասատրյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մեկ այլ սահմանամերձ` Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցից զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը:
ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ հակառակորդը շարունակում է Տավուշիմարզի սահմանամերձ համայնքների ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումը: Զինվորականների զոհեր և վիրավորներ շրջանում չկան: