Գոլֆիստ Թայգեր Վուդսը գլխավորել Է Forbes-ի՝ վերջին տասը տարում ամենահարուստ մարզիկների թոփ քսանը
СпортԱմերիկացի գոլֆիստ Թայգեր Վուդսը գլխավորել Է Forbes-ի՝ վերջին տասը տարում ամենահարուստ մարզիկների թոփ քսանը: 2005-ից մինչեւ 2015 թվականն ընկած ժամանակաշրջանում նա վաստակել Է 845 մլն դոլար, տեղեկացնում Է Արմենօրեսս-ը:
Երկրորդ տեղում ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեզերն Է, որը վաստակել Է 660 մլն դոլար, երրորդ տեղում «Լոս Անջելես լեյքերս»-ի բասկետբոլիստ ամերիկացի Քոբի Բրայանթն Է՝ 475 մլն դոլարով:
Առաջին տասնյակում տեղ են գտել նաեւ ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը՝ 472 մլն դոլար, ամերիկացի գոլֆիստ Ֆիլ Միքելսոնը՝ 468 մլն դոլար, շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը՝ 455 մլն դոլար, անգլիացի ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը՝ 441 մլն դոլար, ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մեննի Պակիաոն՝ 432 մլն դոլար, ինչպես նաեւ Մադրիդի «Ռեալ»-ի եւ Պորտուգալիայի հավաքականի խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 407 մլն դոլար եւ «Բարսելոնա»-ի ու Արգենտինայի հավաքականի առաջատար խաղացող Լիոնել Մեսսին՝ 350 մլն դոլար:
28-ամյա ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան միակ կինն Է այդ ցուցակում, որում նա զբաղեցնում Է 18-րդ տեղը: Նշված ժամանակաշրջանում նա վաստակել Է 250 մլն դոլար:
Թոփ-20-ում ներառված են միայն այն մարզիկները, որոնց մարզական կարիերան շարունակվել Է գնահատվող ժամանակաշրջանի մեծ մասում: Ընդհանուր առմամբ նրանք վերջին տասը տարում վաստակել են 7,7 մլրդ դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: