Ереван, 31.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Խաղողի մթերման գործընթացը կառավարության ուշադրության կենտրոնում է

Общество

 ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին. այն վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ԻնչպեսԱրմենպրես-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստում վարչապետը գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվել է հանրապետությունում խաղողի մթերման գործընթացով: Նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ խաղողի մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են. աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 7-ից: «Հանրապետությունում այսօր ունենք 49 մթերող կազմակերպություններ, որոնցից 32-ում արդեն մթերման աշխատանքները սկսված են: Հիմնականում աշխատանքները չեն սկսվել Վայոց ձորի մարզում, որտեղ շաքարայնությունը դեռևս ցածր է. մթերման աշխատանքները կսկսվեն հոկտեմբերի 1-ից հետո: Երեկ ես եղել եմ Տավուշի մարզում, որտեղ նույնպես մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են. 5 մթերող կազմակերպություններից 3-ը սկսել են մթերման աշխատանքները, 2-ն առաջիկա 2-3 օրերի ընթացքում կսկսեն: Իհարկե, խաղողի մթերման հարցում կան որոշակի դժվարություններ: Հասկանալի պատճառներով, գինեգործարանները հիմնականում չեն կարողացել ֆինանսական հոսքեր ապահովել, որոնք նախատեսված էր տարեսկզբին՝ կապված արտահանումների ծավալների կրճատման հետ: Պետք է ասել նաև, որ որոշ կազմակերպություններում տարաները լիքն են, սակայն բոլորի կողմից կա այն մոտեցումը, որ խաղողը պետք է մթ երվի ամբողջապես, և դաշտում խաղող չի մնալու: Այսօրվա դրությամբ մթերվել է 80 հազար տոննա խաղող, անցյալ տարվանից մոտավորապես 20 հազար տոննա պակաս: Մթերողների թիվն ավելանում է և ես համոզված եմ՝ թեկուզ եղած դժվարություններով հանդերձ մենք մթերումները նորմալ անցկացնելու ենք: Պետք է ասեմ, որ այս տարի խաղողի ծավալն անցյալ տարվա համեմատ բավականին ավելի է, նույնիսկ կարելի է ասել 30 տոկոսով: Մենք 15-20 տոկոսի կանխատեսումներ ունեինք, սակայն փաստորեն արտադրական ծավալներն ավելի են: Անցյալ տարի հանրապետությունում արտադրվել է 281 հազար տոննա խաղող, այս տարի Õ �պասվում է 300 հազար տոննայի կարգի խաղող: Անցյալ տարի մթերվել է 181 հազար տոննա, այս տարի կանխատեսվում է ավելի շատ մթերել: Առաջարկն ավելի է քան պահանջարկը, սակայն այդ խոչընդոտները մենք կհաղթահարենք Ձեր օգնությամբ և կկարողանանք հարցերին լուծում տալ»,-ասել է գյուղատնտեսություն նախարարը:      

«Խնդրում եմ իրականացնել ամենօրյա հետևողական աշխատանք և եթե հարց լինի՝ մենք պատրաստ ենք աջակցել»,- նշել է կառավարության ղեկավարը:

Խաղողի մթերման գործընթացը վերահսկվում է նաև ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության կողմից:

Պետությունը կաջակցի անապահով ընտանիքների 1-ին կուրսի ուսանողներին՝ բարձրագույն կրթություն ստանալու հարցում

ՀՀ կառավարության որոշմամբ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված և ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող 1-ին կուրսի ուսանողների ըստ սահմանված չափերի համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում պետության կողմից կտրամադրվի ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում: Նշենք, որ գործող կարգով  անապահով ընտանիքների ուսանողների վարձավճարը փոխհատուցվում էր միայն երկրորդ կուրսից սկսած, իսկ այժմ այն կտրվի առաջին կուրսից: ԱնդրադառÕ �ալով ընդունված որոշմանը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, իրականում, շատ կարևոր որոշում ենք ընդունում: Որոշում, որի շնորհիվ տարեկան մոտ 350 առաջին կուրսի ուսանող հնարավորություն կունենա իր բարձրագույն կրթությունը ստանալ պետության աջակցությամբ: Հատուկ ուզում եմ շեշտել, որ այս որոշումը մեր ընդհանուր քաղաքականության մասն է, որի վերջնանպատակը մեր լավ ուսանողների համար բարձրագույն կրթության մատչելիության ապահովումն է: Այս նպատակին հասնելու ճանապարհին մենք օրենքով ամրագրել ենք ուսման զեղչերի համակ արգ սոցիալապես ամենախոցելի ընտանիքների ուսանողների համար: Օրենքով սահմանվել է նաև բուհերի զեղչային ֆոնդի նվազագույն ծավալը, որի միջոցները ուղղվում են ուսանողներին աջակցություն ցուցաբերելուն: Գործում է նաև արտոնյալ ուսանողական վարկերի համակարգը: Մենք ներդրել  ենք «Փարոս» համակարգում ընդգրկված և լավ սովորող ուսանողների համար պետական աջակցության ծրագիր երկրորդ կուրսից: Այս որոշման շնորհիվ պետական աջակցությունը հասանելի կդառնա մեր երիտասարդների համար առաջին կուրսից, ինչը շատ կարևոր հարց է և շուրջ 350 ուսանող կօգտվի այս արտոնությունից»: 

 

Կառավարության որոշմամբ Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն գիտական և գիտատեխնիկական փորձաքննության բնագավառում սահմանվել է որպես լիազոր մարմին՝ քաղաքականության իրականացման, իրավական ակտերի նախագծերի մշակման, փորձաքննության կազմակերպման ու գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում գիտական ծրագրերի և թեմաների ընտրության մրցակցային պայմանների ներդրման նպատակով: Որոշումը կնպաստի գիտության և տեխնիկայի զարգացման արդի մակարդակին համապատասխան գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավաÕ �ի գիտական ծրագրերի և թեմաների ընտրությանը, ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը:

Գիտության ոլորտին առնչվող մեկ այլ որոշմամբ գործադիրը նախատեսում է կանոնակարգել ծրագրերում գիտական աստիճան ունեցող կատարողների ներգրավման գործընթացները: Համապատասխան որոշումը  կնպաստի գիտական գործունեության համար պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացմանը: Ըստ այդմ, առաջարկվում է ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտաշխատողներին հավելավճար հատկացնել մեկ ծրագրից՝ դրանից առնվազն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձին համապատասխան վարձատրություն ստանա լու դեպքում:

 ՓՄՁ-ների համար ստեղծվում է բարենպաստ հարկային միջավայր

Կառավարությունը հավանություն է տվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվում է զբոսա­շրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուց­ման գործունեու­թյամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերին ընձեռել ընտանեկան ձեռնար­կա­տիրու­թյան սուբյեկտ համար­­վելու հնարավորություն:  Ներկայումս «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը չօգտագոր ծող և զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը հանդիսանում են արտոնագրային վճար վճարողներ: Միաժամանակ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքներով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող անձինք: Խնդիրն այն է, որ զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեությունը հիմնականում իրականացվում է ընտանիքի անդամների միջոցով, մինչդեռ նշյալ գործÕ �ւնեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերը հնարավորություն չունեն համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ և օգտվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների համար նախատեսված հարկային արտոնություններից: Այս խնդիրը բարձրացվել է նաև ՓՄՁ զարգացման խորհրդի նիստի ընթացքում:

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել  «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագծի և դրանից բխող` մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրենքի նախագծի  հիմնական նպատակն է` իրավական հենքի ստեղծման միջոցով նախանշել մայրաքաղաքի զարգացման ընթացքում Երևանի փոքր կենտրոնի բարձրարժեք ճարտարապետական կերպարի միասնականության, կառուցապատման գեղագիտական միջավայրի կատարելագործման, առողջ և գրավիչ կենսամիջավայրի ձևավորման ապահովումը: Մաս նավորապես, օրինագծով առաջարկվում է` «Փոքր կենտրոնի» և դրա անմիջական ազդեցության (բուֆերային) գոտիների  սահմաններում ընդգրկված տարածքն առանձնացնել որպես ազգային կարևորություն ունեցող հատուկ և լրացուցիչ պայմաններով կառուցապատվող տարածք, որի սահմանագծերը  նախատեսվում է հաստատել ՀՀ կառավարության որոշմամբ:

Գործադիրի հավանությանն է արժանացել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծի  նպատակն է հնարավորության սահմաններում ապահովել դատախազների պատշաճ վարձատրությունը նրանց կողմից կատարվող գործառույթներին ու ստանձնած պատասխանատվությանը համապատասխան, ինչպես նաև դատախազների վարձատրության համակարգը համապատասխանեցնել պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքներին` վերացնելով անհամապատասխանությունները:

Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Դրանք  պայմանավորված են նոր ձևավորվող խոշորացված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման, ինչպես նաև լիազորությունների բաշխման առանձնահատկություններով: Մասնավորապես, առաջարկվում է համայնքները տարանջատել ինքնուրույն և բազմաբնակավայր համայնքների, նոր ձևակերպում է ստանում «բնակավայր» հասկացությունը:

Օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:

 Հաստատվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը

 Կառավարությունը հաստատել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագիրը: Սահմանվել է, որ պետական կառավարման մարմինները յուրաքանչյուր տարվա  կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի նախագծի մշակման ժամանակ հիմք ընդունեն նաև հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրում սահմանված տվյալ տարվա միջոցառումները:            Ֆինանսների նախարարին հանձնարարվել է համապատասխան պետական մարմինների հետ համատեղ յուÖ �աքանչյուր տարվա պետբյուջեի պլանավորման ժամանակ քննարկել հակակոռուպցիոն ռազմավարության 2015-2018 թթ. միջոցառումների ծրագրով տվյալ տարվա համար նախանշված արդյունքների ապահովման նպատակով պետբյուջեում համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու հնարավորությունը:

Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «Պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածու կազմելու և տրամադրելու կարգն ու ժամկետները սահմանելու մասին» որոշում: Ըստ այդմ, սահմանվում է, որ պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ ակտերի էլեկտրոնային ժողովածուի ներկայացումն իրականացվելու է http://www.arlis.am/ինտերնետային կայքում: Էլեկտրոնային ժողովածուի համալրման աշխատանքներն իրականացվելու են երկու փուլով` սկզբում պաշտոնական սկզբնաղբյուր ունեցող, իսկ հետո պաշտոնական սկզբնաղբյուր չունեÖ �ող կամ չպահպանված նորմատիվ իրավական ակտերը: Էլեկտրոնային ժողովածուի ստեղծումը մեծապես կհեշտացնի իրավական ակտերի հետ աշխատանքը, կնպաստի բնակչության իրավական գրագիտության բարձրացմանը, իրավական պետության կայացմանը:

Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 8-ին կնշվի քննչական կոմիտեի ծառայողի օրը:

 Կանոնակարգվում է տարեցների, հաշմանդամների և երեխաների  խնամքի տրամադրման  գործընթացը

Սոցիալական պաշտպանության հաստատություններում տրամադրվող խնամքի և սոցիալական  ծառայությունների  որակի բարձրացման  նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է Խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը և ուժը կորցրած է ճանաչել մի շարք որոշումներ: Ըստ այդմ, մեկ միասնական իրավական ակտում կանոնակարգվել է և տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց, և երեխաների  խնամքի տրամադրման  գործÕ �նթացը: Ամրագրվել են խնամքի տրամադրման տեսակները, ձևերը, խնամք տրամադրող հաստատությունները, որոնք ծառայություններ են տրամադրում  տարեցներին, հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց,  առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին: Նախատեսվում է նաև ներդնել սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների հավաստագրման ինստիտուտ:

ՀՀ մարզերում գործող բժշկական հաստատությունների գործունեության համար հնարավորինս նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժետությամբ պայմանավորված գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած իր որոշումներից մեկում:  Որոշման նպատակն է  մարզերում բարձրացնել հիվանդանոցային ծառայությունների ֆիզիկական մատչելիությունը, ապահովել բժշկական ծառայությունների արդյունավետությունը:

 Այլ հարցեր

ՀՀ կառավարության որոշմամբ պահուuտային ֆոնդից  գումար է  հատկացվել գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝  Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2015թ.-ի համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով: Որոշումը կնպաստի Մեղրու տարածաշրջանի ազգաբնակչության կողմից հողատարածքների մշակման և այդ տարածաշրջանում բնակչության ապրելակերպի բարելավմանը:

Գործադիրի որոշմամբ վեց ամսով երկարաձգվել է անալոգային հեռարձակումից թվային հեռարձակմանն անցման ժամկետը (01.01.2016թ.),  ինչը հնարավորություն կտա հստակեցնել ՀՀ վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման շրջանակում սոցիալական ծրագրի մոտեցումները. նախատեսվում է անալոգայինից թվային հեռարձակմանը անցման գործընթացը դարձնել ավելի սահուն և ամբողջական, ապահովել  հանրության առավել արդյունավետ իրազեկում:

Կառավարության որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա (ՀՖՖ) իրավաբանական անձանց միությանը նվիրաբերվել է   Գյումրու  «Մուշ-2» թաղամաս N10/5 հասցեի հողամասը, որը 2009թ.-ից տրամադրված էր ընկերությանն անհատույց (մշտական) օգտագործման: Գործադիրը հավանություն է տվել նաև «Գյումրու ֆուտբոլի ակադեմիա» ներդրումային ծրագրին, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության, ՀՖՖ և երկու միջազգային կազմակերպությունների՝ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կողմից: Ֆուտբոլային ակադեմիաների կառուցումը պայմանավորված է Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածÖ �ների զարգացմամբ, մանկապատանեկան ֆուտբոլում ժամանակակից մարզումային պայմանների ներդրմամբ, առողջ սերնդի ձևավորմամբ:

 

ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции Армении