Ցիպրասը նախարարներին արգելել Է ամեն օր ելույթ ունենալ հեռուստատեսությամբ
ПолитикаՀունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը երկրի նախարարներից պահանջել Է դադարեցնել ամենօրյա ելույթները հեռուստաալիքներով, տեղեկացնում Է Արմենրրես-ը:
«Ես կցանկանայի ձեզ կոչ անել՝ անհապաղ դադարեցնել մշտական հեռուստատեսային ելույթները եւ շարունակական հրապարակային հայտարարությունները: Ես ձեզ նախարարներ եմ նշանակել, որպեսզի դուք ղեկավարեք եւ լուծեք ժողովրդի խնդիրները, այլ ոչ թե ներկայացուցիչներ լինեք հեռուստաալիքներում: Կան այլ անձինք, ովքեր կարող են դա ավելի լավ անել՝ պատգամավորները, մամուլի գծով կուսակցությունների ներկայացուցիչները, կառավարության պաշտոնական ներկայացուցիչը»,-հայտարարել Է Ցիպրասը՝ սեպտեմբերի 25-ին ելույթ ունենալով կառավարության առաջին նիստում:&nb sp;
«Հեռուստաելույթները նախարարի գործը չեն: Նախարարի աշխատանքը նախարարությունում գտնվելն Է, եւ ոչ միայն այնտեղ, եւ այն խնդիրները լուծելը, որոնք ծառացած են հույն ժողովրդի առջեւ»,-նշել Է վարչապետը:
Նա ընդգծել Է, որ «ավելի լավ Է խոսել կատարած աշխատանքով, այլ ոչ թե խոսքերով», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: