Նոր սահմանադրություը խորհրդարանական կառավարման անցնելու հնարավորություն է. Գագիկ Մինասյան
ПолитикаՆոր Սահամանադրությունը հնարավորություն կտա անցում կատարելու խորհրդարանական կառավարմանը և կբացառի երկրում որևէ քաղաքական ուժի գերկետրոնացումը: Սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
«Նոր սահամանդրությունը ստեղծում է նոր հնարավորություններ, որոնք թույլ են տալիս, որպեսզի երկրից վերանա քաղաքական մենաշնորհը և խրախուսում է ժողովրդավարությունը: Հասարակությունը կարող է օրենքի մակարդակով մասամբ իր վրա վերցնել օրենսդիր իշխանության գործառույթը»,- հավելեց նա, նշելով, որ նոր Սահմանադրության նախագծով` կմեծանա ընդդիմության դերակատարումը, քանի որ առանց ընդդիմության որևէ օրենք այլևս ընդունվել չի կարող:
«Սահմանադրական բարեփոխումների ընթացքը եղել է չափազանց թափանցիկ, և այդ ընթացքը նոր չէ, որ սկիզբ է առել. շուրջ 2 տարի աաջ ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, որը նախորդ տարվա գարնանը հրապարակեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որի շուրջ լայն քննարկումներ են եղել, կազմակերպվել են միջազգային գիտաժողովներ, և այդ ամենի արդյունքում աշնանը ձևավորվել է հայեցակարգի վերջնական տարբերակը»,- ասաց հանձնաժողովի նախագահը: