Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայ-ճապոնական համագործակցությունը սողանքների դեմ պայքարում նոր թափ է ստանում

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 25-ին կայացել է «Սողանքային աղետների կառավարման ծրագրի» միասնական համակարգող հանձնաժողովի 2-րդ հանդիպմումը, որին մասնակցել են  ՀՀ ՏԿԱԻ  նախարար Արմեն Երիցյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Է յջի Տագուչին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունից, հանդիպման նպատակն էր քննարկել սողանքների կառավարման բնագավառում 2014-15 թթ. ընթացքում Ճապոնիայի հետ համատեղ կատարված աշխատանքները, ինչպես նաև՝ 2015-16 թթ. Հայաստանում սողանքների կառավարման բնագավառում պլանավորվող աշխատանքները:

Իր ողջույնի խոսքում Տագուչին նշել է, որ Հայաստանն ու Ճապոնիան ունեն աղետների ռիսկի կառավարման ոլորտում և տարերային աղետների դեմ պայքարի միասնական փորձ: Նրա խոսքով` 2014 թ. փետրվարից ՏԿԱԻ նախարարության Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ-JICA) հետ համատեղ իրականացվող «Սողանքային աղետների կառավարում» եռամյա ծրագիրն ունի հաջող ընթացք, ինչպես և նախորդ ծրագրերը: Հայաստանի և Ճապոնիայի միջև սերտ համագործակցությունը հաստատվել է ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի և ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի Ճապոնիա կատարած այցերով:

«Այս տարի Ճապոնիայի կառավարությունը Հայաստանում բացել է դեսպանատուն, և ես` որպես դեսպան, կանեմ հնարավորը` մեր փոխգործակցությունը խորացնելու համար: Ես վստահ եմ, որ երկու ազգերի միջև բարեկամությունն էլ ավելի կխորանա: Խոսքիս ավարտին ցանկանում եմ շնորհավորել հայ փրկարարներին ՄԱԿ-ի Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբում որակավորում անցնելու կապակցությամբ»,- ասել է դեսպանը:

Ողջունելով հյուրերին` նախարար Արմեն Երիցյանն ընդգծել է, որ Հայաստանը շատ է կարևորում ճապոնացի գործընկերների աջակցությունը տարբեր աղետների դեմ պայքարի հարցում, իսկ Ճապոնիայի կողմից ՏԿԱԻ փրկարար ծառայությանը ցուցաբերված տեխնիկական աջակցությունը միշտ հպարտությամբ է հիշվում: 

«Ճապոնիայում` Սենդայի համաժողովի ընացքում, ես ասացի, որ ԱՌՆ ոլորոտում չկան մեծ և փոքր պետություններ, այստեղ բոլորը պետք է համատեղեն ջանքերը: Երկու պետություններն էլ տեսել են շատ աղետներ, ուստի` կարծում եմ, որ հայ-ճապոնական համագործակցությունը միշտ պետք է լ ինի ամենաբարձր մակարդակի, ինչպես որ ներկա փուլում է: Հայաստանի տարածքի 4-5 տոկոսը սողանքային է, իսկ 3000 սողանքից 165-ը` ակտիվ: 2011 թ. Այրումի սողանքը մեզ համար ևս մեկ ազդակ էր սողանքների դեմ պայքարի միջոցները զարգացնելու համար: Սեյսմիկ ծառայության ուղղությամբ ևս շարունակվում են լուրջ աշխատանքներ կատարվել, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն դեսպան, և Ձեր թիմին», - եզրափակել է Արմեն Երիցյանը:

Հանդիպման ընթացքում ՏԿԱԻ նախարարի և ճապոնական կողմի միջև ստորագրվել է սողանքների շարժի գնահատման արձանագրությունը, որն ազդարարել է  «Սողանքային աղետների կառավարման ծրագրի» 2-րդ փուլի մեկնարկը:

2014 թ. փետրվարից ՏԿԱԻ նախարարությունը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ-JICA) հետ համատեղ իրականացնում է «ՀՀ սողանքային աղետների կառավարում» եռամյա ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է կատարել տարածքի վտանգավոր հատվածների մոնիթորինգ ու տվյալների բազաների թարմացում, ուսումնասիրություն և քարտեզագրում։ Սողանքների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար ՏԿԱԻ նախարար Ա.Երիցյանի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական խումբ, որում ընդգրկված են տարբեր շահագրգիռ գերատեսչությունների մասնագետ ներ: Ծրագրի առաջին փուլում 11 առավել վտանգավոր սողանքային գոտիներից ընտրվել է 2-ը՝ Գետահովիտ և Առափի համայնքների սողանքները` որպես պիլոտային ծրագրեր:

Վերոնշյալ համայնքներում արդեն իրականացվել են երկրաբանական ուսումնասիրություններ, որոնց հիման վրա սողանքային գոտիներում տեղադրվել են խորքային և մակերևութային տվիչներ: Դրանց միջոցով հնարավոր է գրանցել սողանքային մարմնի տեղաշարժը թե´ հորիզոնական, թե´ ուղղաձիգ: Ներկա փուլում հայ մասնագետներից կազմված խումբը, ճապոնացի մասնագետների օգնությամբ, ուսումնասիրում է ճապոնական հակասողանք ային միջոցառումների ժամանակակից մեթոդները և հարուստ փորձը՝ հողային և ջրահեռացման աշխատանքների ճիշտ կազմակերպում, լանջերի կայունացման հաշվարկի մեխանիզմներ և այլն: Հայ մասնագետները նաև վերապատրաստվել են Ճապոնիայում:

JICA-ի ծրագրով Հայաստան ժամանած ճապոնացի մասնագետները հավատացած են, որ Հայաստանը սողանքի դեմ պայքարում մեծ հաջողություններ կարող է գրանցել: Նրանց խոսքով՝ Հայաստանի հիմնական և առաջնային նպատակը պետք է լինի այդ պայքարի մեխանիզմների և տեխնոլոգիաների զարգացումը, իսկ խնդրի մասայականացումն էլ ավելի կօգնի Հայաստանին:

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении