Ереван, 31.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Կարդինալ Սանդրին ՀՀ Նախագահին է հանձնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից շնորհված Ոսկե մեդալը

Общество

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ փաստել, որ Հայաստանի և Վատիկանի` ավելի քան 20-ամյա պատմություն ունեցող դիվանագիտական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ: Նախագահի խոսքով, կարդինալ Սանդրիի այցը վառ ապացույցն է նրա, որ հայ-վատիկանյան հարաբերությունները մշտապես երկկողմ հոգածության կենտրոնում են և շարունակում են ամրապնդվել։

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել կարդինալ Լեոնարդո Սանդրիի անձնական մեծ ավանդը երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման գործում, նշելով, թե տեղյակ է՝ որքան ուշադիր և հոգատար է կարդինալը հայ ժողովրդին հուզող հարցերի նկատմամբ։

Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիին պարգևատրել է Բարեկամության շքանշանով՝ հոգևոր արժեքների պահպանման, Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև հայանպաստ ակտիվ գործունեության համար:

«Շնորհակալ ենք Ձեր անձնական նվիրումի և մեծ աջակցության համար։ Ընդունեք խնդրեմ, Ձերդ Սրբազնություն, այս պարգևը՝ որպես խորհրդանիշ մեր մեծ երախտագիտության։ Հայ ժողովուրդն իր պատմության էջերում մեծ ակնածանքով է պահում այն անունները, ովքեր անտարբեր չեն եղել իր խնդիրների նկատմամբ, ովքեր երբևէ մասնակցություն են ունեցել դրանց լուծմանը»,-ասել է ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է, թե դժվար է գերագնահատել Վատիկանի դերը ոչ միայն քրիստոնյա աշխարհի համախմբման գործում, այլև ամբողջ աշխարհում մարդու իրավունքների, հանդուրժողականության, փոխըմբռնման ու խաղաղության պահպանման հարցում: Նրա խոսքով, դրա վառ վկայությունն է Վատիկանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, որը պատմական արդարության վերականգնմանն ուղղված քայլ էր և հարգանքի տուրք այն հայ քրիստոնյաներին, ովքեր զոհ դարձան Օսմանյան Թուրքիայում իրականացված ահասարսուռ ոճրագործություններին: Հռոմի Պապի կողմից ապրիլին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագի տպավորությունները, ըստ Հանրապետության Նախագահի, դեռ երկար տարիներ կմնան հայ ժողովրդի հիշողության մեջ։

Սերժ Սարգսյանը նշել է, թե հայ ժողովրդի համար մեծ հպարտություն է, որ կաթոլիկ եկեղեցու՝ շուրջ 2000-ամյա պատմության ընթացքում «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» տիտղոսին արժանացած 36 մեծագույն մտածողներից մեկն էլ հայ ժողովրդի զավակ, միջնադարյան մտքի հանճար, Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացին է։

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է նաև Հայաստանի և Վատիկանի միջև մշակութային համագործակցության զարգացումը: Զրուցակիցները ողջունել են այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ գոհունակությամբ արձանագրելով, որ մշտապես բարձր մակարդակի վրա է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Աթոռի միջև համագործակցությունը։

Կարդինալ Սանդրին երախտագիտություն է հայտնել իրեն շնորհված բարձր պարգևի և ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ իր նկատմամբ ցուցաբերված նման վերաբերմունքն ընդունում է Հայաստանի վսեմ հողի և նրա որդիների ու դուստրերի նկատմամբ մեծագույն պատկառանքով և բարեկամության զգացումով: «Երկար տարիներ ծառայելով որպես պետքարտուղարի տեղակալ, իսկ այժմ նաև Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ՝ ես առիթ եմ ունեցել մասնակցելու միջոցառումների, որոնք բարեկամության և փոխգործակցության օրինակ են ձեր երկրի և Սուրբ Աթոռի միջև . Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությունը, Սուրբ Հովհաննես Պողոսի Բ-ի հիշարժան ճանապարհորդությունը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանի տեղադրումը Սուրբ Պետրոսի տաճարի խորաններից մեկում, նույն տաճարի բակերից մեկը ի պատիվ նրա անվանակոչելը, բազում այցեր Սրբազան քահանայապետին, այդ թվում՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի կողմից, և նաև Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված պատարագը, որ մատուցվեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից՝ Սուրբ Պետրոսի խոստովանության զոհասեղանի մոտ, և որի ականատեսը դարձավ ամբողջ աշխարհը:

Մենք, իսկապես, կարող ենք սա կոչել լիարժեք բարեկամություն, և ես ողջունում եմ այս պատիվը, որն այսօր շնորհվում է ինձ՝ ի նշան այս սերտ կապի Հայաստանի Հանրապետության, Սրբազան քահանայապետի և Առաքելական աթոռի միջև:

Ես ընդունում եմ, որ այն շնորհվում է ոչ այնքան իմ անձին, որքան Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին: Անշուշտ, դա մեծ պատիվ է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են Հայաստանը՝ մի երկիր, որն այնքան հպարտ է իր քրիստոնեական ինքնությամբ և նաև վեհանձն մարդկանցով ու մշակույթների նկատմամբ իր անկեղծությամբ, հարգալից է մարդու և ազգերի համաձայնության հարցում ամրագրված իրավունքների նկատմամբ»,-ՀՀ Նախագահի հետ հանդիպմանն ասել է կարդինալ Սանդրին:

Կարդինալ Սանդրին ՀՀ Նախագահին է հանձնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից նրան շնորհված Ոսկե մեդալը:

ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции Армении